News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դուբայի Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ ալ-Մաքթումի նախկին կինը` Հորդանանի արքայադուստր Հայա Բին ալ-Հուսեյնն իր բրիտանացի թիկնապահ սիրեկանին 1.6 միլիոն դոլար է վճարել, որպեսզի նա լռի իրենց գաղտնի երկամյա սիրավեպի մասին, հայտնում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ արքայադուստրը նույնքան գումար էր վճարել նաեւ թիկնապահի երեք գործընկերների լռության համար:

Ռասել Ֆլաուերսի հետ նրա հարաբերությունների մանրամասների մասին հայտնի էր դարձել Լոնդոնի Բարձր դատարանում Էմիրությունների 70-ամյա շեյխի ամուսնալուծության մասին գործի լսումների ժամանակ, որտեղ արքայադուստր Հայան խնամակալության իրավունք էր ստացել թագավորական զույգի երկու երեխաների նկատմամբ, ում հետ այժմ բնակվում է Քենսինգթոնում:

37-ամյա Ֆլաուերսը սկսել էր արքայադուստր Հայայի թիկնապահ աշխատել 2016-ին` ուղեկցելով նրան արտասահմանյան բազմաթիվ ուղեւորությունների ընթացքում:

Արքայադուստր Հայան ամուսնացել էր Ալ Մաքթումի հետ 2004 թվականին` դառնալով նրա վեցերորդ եւ ամենաերիտասարդ կինը, անցյալ տարի նա երկու երեխաների հետ փախել էր երկրից, նախ` Գերմանիա, ապա բնակություն էր հաստատել Լոնդոնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ