News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը «ժողովրդավարության եւ ազատության ամենամեծ սպառնալիքն է աշխարհում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»: Այս մասին հայտարարել է ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը Wall Street Journal կայքում տեղադրված հոդվածում` պնդելով, որ Պեկինը «համաշխարհային տիրապետության է ձգտում»:

«Պեկինը մտադիր է գերիշխել ԱՄՆ-ի եւ մոլորակի մնացած հատվածի վրա` տնտեսական, ռազմական եւ տեխնոլոգիական առումով»,- ասել է նա: Նրա խոսքով` «Չինաստանն Ամերիկայի ամենամեծ սպառնալիքն է եւ ամենամեծ սպառնալիքն է աշխարհում ժողովրդավարությանն ու ազատությանը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»:

Նա հայտնել է, որ 85 միլիարդ դոլար է փոխանցել հետախուզման համար նախատեսված տարեկան դաշնային բյուջեի շրջանակներում` Չինաստանի վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար:

Նրա կարծիքով` Չինաստանի մոտեցումը տնտեսական լրտեսության նկատմամբ բաղկացած է երեք մասից` «թալանել, վերարտադրել եւ փոխարինել»: Չինական ընկերությունների ռազմավարությունն է «գողանալ ամերիկյան ընկերությունների մտավոր սեփականությունը, պատճենել այն, իսկ հետո դուրս մղել ամերիկյան ընկերություններին համաշխարհային շուկայից»:

Ռեթքլիֆի հոդվածը վերջին հարձակումն է դարձել Չինաստանի վրա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից:

Թրամփի մոտեցումն աշխարհի երկու խոշոր տնտեսությունների միջեւ հարաբերությունները հասցրել է վերջին տասնամյակների ամենացածր կետին, եւ վերլուծաբաններն ասում են, որ դա կարող է սահմանափակել Բայդենի նոր վարչակազմի` Պեկինի հետ հարաբերություններում մանեւրելու հնարավորությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ