News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությունը երդմնակալության արարողությանը կարեւոր է քաղաքական մրցակիցների միջեւ իշխանության խաղաղ փոխանցմանը երկրի հանձնառությունը ցույց տալու համատեքստում: Այս մասին հայտարարել է նորընտիր նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում:

Թրամփի օգնականները թերահավատություն են հայտնել առ այն, որ նախագահը կմասնակցի Բայդենի` հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությանը: Թրամփը շարունակում է պնդել իր հաղթանակը եւ ընտրակեղծիքների վերաբերյալ չհիմնավորված մեղադրանքներ տարածել:

«Դա ամբողջովին իր որոշումն է: Դա ինձ համար անձնական որեւէ նշանակություն չունի, բայց ես կարծում եմ, որ դա կարեւոր է երկրի համար»,- ասել է Բայդենը: Նա վրդովմունք է հայտնել Թրամփի` զիջումների գնալուց հրաժարվելու կապակցությամբ. «Այդպիսի բաներ պատահում են կոշտ բռնապետության դեպքում»: Բայդենը հույս է հայտնել, որ Թրամփը կմասնակցի երդմնակալության արարողությանը` այլ երկրներին ժողովրդավարական գործընթացի օրինակ ցույց տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ