News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-ին ու բացառապես միայն այդ օրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող  ցուցարարներին բռնի ուժով բերման ենթարկող սևազգեստ դիմակավորված անձիք «անհետացել են», նրանք էլ չկան:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երբեմնի բարձրաստիճան ոստիկան Արմեն Խաչատրյանն այս առիթով բավականին զավեշտալի մեկնաբանություն է արել։ Նրա խոսքով՝ չինական համազգեստով դիմակավորված անձիք  օլիգարխների  թիկնազորից չեն, ինչպես պնդում են Արթուր Վանեցյանն ու որոշ գործիչներ, պատգամավորի խոսքով՝ իրականում դիմակավորված սևազգեստ անձիք ոստիկանության ներքին զորքերի հատուկջոկատայիններն են եղել, իսկ հանդերձանքն ուրիշ է, քանի որ ռազմաճակատից վերադառնալուց հետո ոստիկանական համազգեստը պիտանի չի եղել, ստիպված պահեստից այլ հագուստ է հանվել՝ չինական տառերի դաջվածքներով:

Նշենք, Ոստիկանապետ Վահե Ղազարյանն արձագանքելով պատգամավոր Անի Սամսոնյանի կողմից այս առնչությամբ բարձրացված հարցադրումներին՝ գրավոր հայտնել է, որ «... դիմավարորված անձիք ոստիկանական զորքերի ծառայողներ են, իսկ պաշտպանիչ միջոցների անհրաժեշտությունը բխել է անվտանգության ապահովման նկատառումներից»:

Բայց մինչ այս, լղոզված անորոշ պարզաբանման հետքերով մեր հետաքննությամբ նոր բաներ պարզեցինք․ Yerevan.Today-ին   է փոխանցվել տեղեկություն շատ ավելի վտանգավոր հրամանի մասին:

Պարզվում է՝ այդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Արցախը փաստացի կորցնելու ակտի դեմ ընդվզած մեր համաքաղաքացիերի ցույցերը ցրելու և մայրաքաղաքի տարրբեր վայրերից բռնի ուժով ոստիկանական մեքենաներ նրանց խցկելու համար ոստիկանական զորքերը համալրած սույն սևազգեստ դիմակավորված անձիք իրականում բերվել են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայից: Նրանք 4-րդ և 5-րդ կուսի կուրսանտներ են, իսկ թե ի՞նչ հանգամանքներում և ում ցուցումով, կամ թույլտվությամբ են նրանք լքել ակադեմիայի տարածքը (խախտել զինվորական կանոնակարգը), ի՞նչ իրավունքով են ՊՆ ռեսուրսը ներգրավվել ոստիկանական գործողություններում, քաղաքական չեզոքության փաստացի խախտմամբ, հասարակական անվտանգության բացակայության պայմաններում՝ սա դեռ կպարզենք առաջիկայում:

Ստացվում է՝ բանակի փաստացի զինվորական ծառայողներ, ապագա սպայական կազմը այսօր ներմուծվել է ոստիկանական շարքեր, որպեսզի կորսված հողերի ու անհետ կորած զինծառայողների համար անցկացվող ցուցարարներին ջարդով ցրի: ՊՆ-ի տեղեկատվական վերլուծական վարչության պետ Գևորգ Ալթունյանին, մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն այս պահին Արցախում է, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իմ քայլը». Քննարկում ենք Հայաստանի խորհրդարանին ինքնալուծարման իրավունք տրամադրելու գաղափարը
«Չի բացառվում, որ մենք քննարկենք այս հարցը մեր խմբակցության շրջանակներում եւ բացասական եզրակացություն տանք...
Խմբագիրը որոշել է ԱԺ-ն ինքնալուծարել՝ պատգամավորներին դրդելով, ըստ էության, ինքնասպանության․ Արթուր Ղազինյան
Ի՞նչ են մտածում «Իմ քայլի» պատգամավորները, մտածո՞ւմ են առհասարակ, թե՞ ստրուկներին տրված չէ մտածելու իրավունք…
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանը նոր ԱԳ նախարար է փնտրում, ինչ սեւ կատու է անցել նրանց միջեւ
Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլը նոր ԱԳ նախարար է փնտրում: Մեր աղբյուրը նաեւ հավելում է, որ Նիկոլն այս ամենում կրկին իր մեղքը չի տեսնում...
ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում նախագիծ է շրջանառվում
Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ...
«Ժողովուրդ». Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար
Մարությանի՝ քաղաքապետարանում հայտնվելը թեժ քննարկվել է նրա տարբեր աշխատակիցների կողմից...
«Փաստ». «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ
Ի՞նչ չափանիշով է որոշվում որեւէ անձի «նախկինը»...
Ամենաշատ