News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հունիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Լոռու մարզի 28 և 26-ամյա բնակիչները, գումարային հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել են Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի վերջնամասում գտնվող գազալցակայանի մոտ, որտեղ նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում 28-ամյա երիտասարդը նախապես իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով, առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, հարվածել է 26-ամյա երիտասարդի որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մերսեդեսն» ընկել է կամրջից. հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է
32-ամյա վարորդ Դավիթ Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է…
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա 2 զոհ, 1 վիրավոր
Հունվարի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 74-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան…
Ատրճանակի սպառնալիքով փող ու հեռախոս են հափշտակել. Գորիսի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին…
Հրդեհ Դալարիկ գյուղում. այրվել են կենցաղային իրեր, անվահեծաններ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Սեւանա լճի թերակղզու մոտ «Opel Astra»-ն դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 07։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւանա…
Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիները «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկել են և փակել գազի բալոնի փականը…
Ամենաշատ