News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 22
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեկ 16 քաղաքական ուժերը հայտարարեցին, որ իրենց միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է. սա ներքաղաքական գործընթացների տրամաբանական շարունակությունն է, երբ իշխանափոխությանը զուգընթաց ուժերը ներկայացնում են վարչապետի իրենց թեկնածուներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համաձայն ՀՀ սահմանադրության թե’ իմպիչմենտի, թե’ վարչապետի հրաժարականի դեպքում նոր՝ անցումային վարչապետին ընտրելու է խորհրդարանը։ Միանշանակ է, որ «Իմ Քայլը» կորցրել է հասարակության վստահությունը եւ բնական է, որ սպասվելիք ընտրություններում այս պահին խորհրդարանում եղած ուժերից զատ մասնակցելու եւ որոշակի հաջողություն են գրանցելու նաեւ խորհրդարանից դուրս եղած այլ ուժեր։

Միանշանակ է նաեւ, որ խորհրդարանում չեն լինելու հասարակության շրջանում ճանաչում չունեցող, կամ խիստ բացասական ընկալում ունեցող ուժերը։ Առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում քաղաքական քարտեզը շատ հստակ է։

Այս գործընթացներում իր դերակատարումն ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ ԼՀԿ-ն ունեցե’լ եւ պաշտպանել է իր տեսլականը նախկին իշխանությունների օրոք եւ ներկայացված եղել խորհրդարանում։ ԼՀԿ-ն ի պատասխան իմքայլական իշխանությունների ձախողումների ծավալել է ընդդիմադիր գործունեություն նաեւ այս խորհրդարանում եւ ենթարկվել խուլիգանական հարձակման, ենթարկվել հետապնդումների։ Նոյեմբերի 9-ին ստորագրված դժբախտաբեր հայտարարությունից հետո ԼՀԿ-ն հայտարարել է, որ Փաշինյանը պետք է հեռանա, ընտրվի անցումային նոր վարչապետ եւ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ինձ համար, որպես ԼՀԿ հիմնադիր անդամի առնվազն անհասկանալի կլիներ, եթե կուսակցությունը չունենար սեփական վարչապետի թեկնածուն եւ սատարեր՝ օրինակ նախկին կամ գործող ուժերից մեկի ղեկավարին։ Միեւնույն ժամանակ իր գործունեության ընթացքում որքան էլ առճակատվել է իշխանական հին ու նոր ուժերին, այդուհանդերձ երկրի ներսում թշնամիներ չի փնտրել եւ ի տարբերություն շատ ու շատ ուժերի՝ ունի երես մրցակիցների աչքերի մեջ ուղիղ նայելու։

Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն ուժերին եւ մարդկանց, ովքեր այս բախտորոշ շրջանում պատրաստ են սպասվելիք բարդ ու ծանր որոշումների պատասխանատվությունը վերցնել։ Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի բոլոր նախագահներին, որոնցից յուրաքանչյուրը (ամուր թե փուխր) մի քար է դրել մեր պետականության կայացման համար։

Այս ճամփաբաժանին, որպես նորանկախ պետության քաղաքացի, ես նայում եմ առաջ։ Առջեւում ես տեսնում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի,Վազգեն Մանուկյանի ու էլի շատերի ավանդը, բայց չեմ տեսնում իրենց՝ որպես պետության ղեկավարների, լինի անցումային թե հիմնական։

Էդմոն Մարուքյանն է վարչապետի մեր թեկնածուն։ Այո’, նա չունի ժողովրդի 80 տոկոսի վստահությունը եւ տա Աստված, որ Հայաստանում այլեւս ոչ ոք այդպիսի վարկանիշ չունենա, դա աղետաբեր է։ Այո’, նա չունի մեդիահոլդինգներ, որպեսզի կարողանա իր գործունեությունը պատշաճ լուսաբանել, կամ ներկայացնել իր թեկնածությունը այնպես, ինչպես հիմա ներկայացվում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Փոխարենը նա ունի կուռ թիմ եւ ջանասիրություն, որոնցով կոմպենսացվում է այդ բացը։ Այո’, թիմը մեծ չէ, բայց ո՞վ է ասում, թե Հայաստանում որեւէ ուժ կարող է առանց ներառական քաղաքականության հաջողել։ Տեսա’նք «պոլի փետ լինի, մերը լինի» քաղաքականության պտուղները։

Երբ ես որոշում եմ կայացրել միանալ Մարուքյանին եւ ստեղծել Լուսավոր Հայաստանը, դա արել եմ տեսնելով իր շրջահայացությունը, սկզբունքայնությունը եւ պայքարելու հաստատակամությունը: Այդ օրվանից երկրում շատ բան է փոխվել, բայց չեն ճկվել Մարուքյանի մոտեցումները` անձնվեր աշխատելու, ներսում թշնամիներ չփնտրելու եւ ողջամիտ ու քաղաքակիրթ պայքար մղելու մասով:

Կարծում եմ, որ երբ գործընթացները հասնեն թեկնածուների առաջադրումներին, Լուսավոր Հայաստանը կառաջադրի Էդմոն Մարուքյանին, ով համոզված եմ խորհրդարանի մյուս ուժերի մասնակցությամբ կընտրվի որպես անցումային եւ արտահերթ ընտրությունները հավուր պատշաճի կազմակերպող վարչապետ:

Այս աղետի հետեւանքները պետք է հաղթահարվեն, երկիրը պետք է ԱՌԱՋ շարժվի:

Երեկ 16 քաղաքական ուժերը հայտարարեցին, որ իրենց միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է։ Սա...

Опубликовано Դավիթ Խաժակյան Пятница, 4 декабря 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ»․«Դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին»․ Ս.Օհանյանը՝ Փաշինյանին
Ինձ ֆեյքերը չեն վախեցնում, մենք պատերազմով անցած մարդիկ ենք...
«Հրապարակ». Վարչապետի խորհրդա­կանը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախա­րարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին
Այսօր արդեն պարզ է, որ այս կառա­վարությունում դա սովորական բան է...
«Հրապարակ». Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից
Ոչ միայն քաղաքական հայացքների անհամաձայնության, ընդհանուր երկրի, տնտեսության վիճակը, զոհերը, անորոշ ապագան աչքի առաջ ունենալով՝ ես որոշեցի այս քայլին գնալ...
«Ժողովուրդ». Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը
Արդեն բավականին թվով բարեկամներ, համակիրներ, ընկերներ տեղյակ են իմ նպատակների մասին: Իմ պարագայում դա պարտադրված որոշում է...
Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը. Սենոր Հասրաթյան
1916 թվականի տվյալներով Շուշին ուներ 43863 բնակիչ, որից 21926-ը՝ հայեր...
«Հրապարակ». Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից
Սա հատկապես արվում է, որպեսզի զինվորները, որոնք կարող են ապագայում ուսանող լինել, չօգտվեն ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցումից, որի վերաբերյալ կառավարությունը դեկտեմբերին որոշում ընդունեց...
Ամենաշատ