News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում նոր թափով բորբոքեց թուրքական «Գորշ գայլերի» ատելությունը հայերի նկատմամբ, այդ թվում` Գերմանիայում. ծայրահեղականները նունիսկ նամակներով են սպառնում սպանել նրանց երեխաներին: Տուժածներն օգնություն են խնդրում գերմանացի քաղաքական գործիչներից, գրում է Die Welt-ը:

«Ուլտրաազգայնական թուրք-ադրբեջանական շրջանակները փորձում են ռազմական սրացումը որպես պատրվակ օգտագործել հակամարտությունը Եվրոպա տեղափոխելու համար` սոցցանցերում թշնամական հակահայկական արշավներ իրականացնելով եւ  իրենց աջակիցներին հրահրելով տեղի հայերի դեմ»,- գրում է Քյոլնում բնակվող Գերմանիայի հայկական եկեղեցու եպիսկոպոս Սերովպե Իսախանյանը նոյեմբերի 9-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլին, ինչպես նաեւ դաշնային այլ նահանգների իր գործընկերներին ուղղված հրատապ նամակում:

Պարբերականը նշում է, որ հարձակումներն իսկապես իրականացվում են ամռանից: Այդպես, հուլիսի 23-ին Բեռլինում Հայաստանի դեսպանատան մոտ ավտոմեքենա էր հրդեհվել: Քյոլն-Մյուլհեյմ շրջանում մոտ 30 մարդ, ովքեր իրենց ադրբեջանցի են անվանել, հարձակվել էին հայկական նարգիլեանոցի վրա: Հանովերում հայկական եկեղեցու հոգեւորականներին այնպես էին սպառնացել, որ պատարագներից մեկը ստիպված էին անցկացնել ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, նշվում է հոդվածում, որի թարգմանությունը ներկայացնում է «Ինոպրեսա»-ն:

Թուրք եւ ադրբեջանցի աջ ծայրահեղականների կողմից սպառնալիքները նոր մասշտաբների են հասել, նշում է պարբերականը: «Մեր որոշ հոգեւորականներ եւ համայնքի անդամներ ինձ հայտնում են, որ «Գորշ գայլերը» սպառնալիքներով նամակներ են նետում հայազգի քաղաքացիների փոստարկղերը»,- Ռոյլին ուղղված իր նամակում գրել է եպիսկոպոս Իսախանյանը:

Հայերին եւ նրանց ընտանիքներին ուղղված նամակներում սպառնում է սպանել: «Մենք աջակցում ենք մեր եղբայրներին Ադրբեջանից եւ թույլ չենք տա, որպեսզի անհավատ հայ շները խաղաղ ապրեն Գերմանիայում,- ասվում է նամակներում:- Մենք գիտենք ձեզ, գիտենք, թե որտեղ են ձեր երեխաները` օր ու գիշեր»: (...) Հարց է առաջանում. որտեղի՞ց թուրք աջ ծայրահեղականները գիտեն, թե որ տներում են բնակվում հայերը համապատասխան բնակավայրերում:

Սպառնալիքներով նամակների հետ միասին մտահոգություն է առաջացնում նաեւ հայերի երիտասարդական միությունների որոշ անդամներին ուղղված զանգերի հաճախականության աճը: Նրանցից մեկը պատմում է, որ իր հայրենիքում պատերազմի սկզբից ի վեր հայ ակտիվիստներն անընդհատ զանգեր են ստանում` «Մենք քեզ կգտնենք» խոսքերով: «Քանի որ ամբողջ Գերմանիայում խոսքը սպառնալիքներով նույն նամակների մասին է, իսկ Քյոլնում եւ Բեռլինում հայ ակտիվիստներին միեւնույն հեռախոսահամարից են զանգահարում, գործի հանգամանքները բոլորովին այլ քրեական բնույթ են ստանում: Խոսքը կանխամտածված ռասիստական ​​ակցիայի մասին է»,- Die Welt-ի հետ զրույցում ասել է փաստաբան Իլիաս Ույարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Յունուսով. Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ
Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ...
Ամենաշատ