News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 22
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օպերատիվ ռազմավարական տեսանկյունից եւ ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության ապահովման տեսանկյունից Ղարաբաղում ռազմաբազան Ռուսաստանին բացարձակապես պետք չէ: Այս մասին դեկտեմբերի 4-ին Մոսկվա-Երեւան առցանց տեսակամուրջի ընթացքում ասաց ռազմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի հրթիռային եւ հրետանային գիտությունների ՌԴ ակադեմիայի տեղեկատվության քաղաքականության հարցերով փոխնախագահ, թղթակից անդամ Կոնստանտին Սիվկովը:

«Բացի այդ, Ռուսաստանը բոլոր բազաները տեղակայում է ճանաչված պետությունների տարածքներում, քանի որ դա համապատասխան միջազգային պայմանավորվածության առկայություն է ենթադրում: Ուստի այս պայմաններում Լեռնային արաբաղի տարածքում բազայի ստեցծումն անհանր է, իսկ ահա ղարաբաղյան կողմի առաջարկով խաղաղապահ ուժերի կազմի ավելացում միանգամայն հնարավոր է»,- շեշտեց նա:

Փորձագետը նշեց, որ ռազմաբազան բավականին բարդ օբյեկտ է, որը մի շարք դիրքեր է ներառում, ինչպիսիք են օդանավակայանը, համապատասխան սարքավորումների առկայությունը` համապատասխան հզորությունների ռազմական տեխնիկայի վերանորոգման ապահովման համար, զինամթերքի պահեստներ, բնակարանային ֆոնդ եւ այլն, ուստի տնտեսական տեսանկյունից Ղարաբաղում բազայի տեղակայումը բարդ խնդիր կլինի: «Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում ռուսական բազայի հայտնվելը ռուս-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ սրման կհանգեցնի, ինչը Ռուսաստանի համար բացարձակապես պետք չէ»,- հավելել է Սիվկովը:

«Առսենալ օտեչեստվա» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին իր հերթին նշել է. «Մենք այս տարածաշրջանում` Հայաստանի տարածքում, ռազմաբազա ունենք, կան զորքեր Հարավային Օսիայում եւ Աբխազիայում: Թե ինչի համար է մեզ մշտական ​​ներկայություն պետք Լեռնային Ղարաբաղի տարածքում, որի կարգավիճակը դեռ որոշված ​​չէ, ինձ համար բացարձակապես անհասկանալի է: Առավել եւս, որ ռազմաբազայի տեղակայման դեպքում մենք ցամաքով ուղիղ հաղորդակցություն չենք ունենա այս տարածքից: Ռուսաստանը շահագրգռված չէ նման օբյեկտ ստեղծելու հարցում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ․ՀՀ ՄԻՊ
Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում…
Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը. Նարեկ Մանթաշյան
Կոլաբորացիոնիստները և իրենց ընտանիքները անիծվելու են մի քանի սերունդ…
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւեր, որոնք դատապարտում են Թուրքիային՝ Արցախի դեմ ագրեսիայի համար
Եվրախորհրդարանը առանձին պարբերությամբ խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խարխլում փխրուն կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում․․․
Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք…
Եթե երկարեց Փաշինյանի հեռացումը, կվերադառնամ քաղաքականություն. Վահե Հակոբյան
Վարչապետի աթոռը զբաղեցրած անձի թիմում շատ լավ հասկանում են, որ եթե Փաշինյանին հաջողվի անվտանգության երաշխիքներ ստանալ...
«Համալսարանականները զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամները հարգեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակը
Այսօր Եռաբլուրում իրականացված հիշատակի և խոնարհման արարողությամբ մի խումբ համալսարանականներ…
Ամենաշատ