News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պատերազմի արդյունքներով Թուրքիան ամրապնդվեց Մերձկասպյան տարածաշրջանում, ապահովեց իր զորքերի ներկայությունն Ադրբեջանում, սակայն այս պատմության մեջ ամենաշատը շահեց Ռուսաստանը՝ ցուցադրելով իր հնարավորություններն ու վճռականությունը։ Այս մասին դեկտեմբերի 4–ին Մոսկվա–Երեւան առցանց տեսակամուրջի ժամանակ ասաց ռազմագիտության դոկտոր, Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փորձագիտական խորհրդի նախագահի տեղակալ–անդամ, «Արսենալ Օտեչեստվա» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին։

Նրա խոսքով՝ Մոսկվան Ղարաբաղում «կարմիր գծեր» է գծել, որոնք Թուրքիան առայժմ չի համարձակվում հատել։ «Այս իրավիճակը հիշեցնում է Իդլիբի հետ կապված պատմությունը։ Անկարան այնտեղ եւս սկզբում շատ ավելին էր ուզում, բայց հետո ստիպված էր համաձայնվել ազդեցության ոլորտների բաժանմանը։ Ղարաբաղում իրավիճակն, ըստ էության, անցել է ստատուս քվոյի ռեժիմի, եւ հիմա անհրաժեշտ է քաղաքական գործընթացի շրջանակում լուծել նրա հետագա կարգավիճակը, այլապես այս հակամարտությունը նաեւ 5 տարի հետո չի պարպվի»,– նշեց նա։

Փորձագետը շեշտեց, որ Հայաստանի քաղաքական խնդիրների որոշումը կորոշի նաեւ նրա ռազմա–ռազմավարական նպատակները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։ «Նախորդ տարիներին զինված ուժերի կառույցների ստեղծումը, սպառազինության գնումների վերաբերյալ որոշումները հստակ չէին՝ առանց հաշվի առնելու պաշտպանության շարային համակարգի կազմակերպման առանձնահատկությունները։ Հայաստանը հիմա պետք է լուծի առաջին հերթին իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության խնդիրը, որն ապահովվում է նաեւ նրա ՀԱՊԿ անդամակցությամբ եւ Ռուսաստանի հետ դաշնությամբ»,– ամփոփեց Մուրախովսկին։ԱՊԿ անդամակցությամբ եւ Ռուսաստանի հետ դաշնությամբ»,– ՀԱՊԼ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ