News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիան սկսել է աշխատանքային վիզաների համար դիմումների ընդունումը նոր բալային համակարգով: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից, երբ ԵՄ երկրների քաղաքացիները զրկվեն Մեծ Բրիտանիայում ազատորեն բնակություն հաստատելու իրավունքից, եւ վերաբերում են բոլոր օտարերկրացիներին, փոխանցում է BBC-ն:

Նոր միգրացիոն կանոնների համաձայն, որոնք Բրիտանիայի կառավարությունը մշակել է երկրի` Եվրամիությունից դուրս գալու կապակցությամբ` յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ապրել եւ աշխատել Բրիտանիայում, կարող է ստանալ այդ իրավունքը մինչեւ հինգ տարի ժամկետով գրեթե ավտոմատ կերպով, եթե այն համապատասխանում է որոշակի չափանիշների, այսինքն` բալերի անհրաժեշտ քանակություն է հավաքում` 70-ից ոչ պակաս:

Չափանիշներն ինն են, ընդ որում, դրանցից երեքին` աշխատանքի հրավերը Բրիտանիայում գործող ռեալ ֆիրմայից կամ կազմակերպությունից, համապատասխան որակավորումը եւ անգլերենի տիրապետումը, աշխատանքային միգրանտը պետք է անպայման համապատասխանի: Այս երեք չափանիշները 50 միավոր են տալիս:

Մնացած վեց չափանիշները` ապագա աշխատավարձի չափը, գիտական ​​աստիճանը, դեֆիցիտային մասնագիտությամբ աշխատելը եւ այլն, կիրառվում են ընտրովի: Այսինքն` ներգաղթյալը կարող է համապատասխանել միայն դրանց մի մասին, կարեւորը, որպեսզի բալերը հասնեն 70-ի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ