News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պեկինը քննադատել է ԱՄՆ հետախուզության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Չինաստանը «ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիք է ներկայացնում ժողովրդավարությանն ու ազատությանը»՝ դա անվանելով «ստի խառնուրդ», փոխանցում է AFP–ն։

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Wall Street Journal–ում հրապարակված հոդվածում նշել էր, որ չինացի լրտեսները տնտեսական ճնշումն օգտագործել են ԱՄՆ օրենսդիրների վրա ազդելու համար։

«Չինական Ժողովրդական Հանրապետությունն այսօր մեծագույն սպառնալիք է ներկայացնում Ամերիկային եւ Երկրորդ աշխարհամարտի տարիներից ի վեր ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիք է ժողովրդավարությանն ու ազատությանը»,– նշել է նա։

«Ռեթքլիֆը շարունակում է սուտ ու լուրեր կրկնել, որ Չինաստանին զրպարտի եւ վարկաբեկի, ինչպես նաեւ անիմաստ կերպով խաղարկի չինական սպառնալիքը,– հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հուա Չունյինը։ – Ես կարծում եմ, որ սա եւս մի ստի խառնուրդ է, որը վերջին շրջանում հորինում է ԱՄՆ կառավարությունը»։

Նա նաեւ ԱՄՆ–ին մեղադրել է, որ նրանք «հետեւում են սառը պատերազմի տարիների աշխարհայացքին, հանդես են գալիս խոշոր տերությունների մրցակցության օգտին եւ չհիմնավորված ընդլայնում են միջուկային զենքի իրենց զինանոցը»։ Դիվանագետը Միացյալ Նահանգներին «ամերիկա–չինական հարաբերություններին վնաս պատճառելը դադարեցնելու, ԱՄՆ–ի եւ Չինաստանի միջեւ փոխվստահության եւ համագործակցության կոչ է արել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ