Երրորդ տարին անընդմեջ Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի Լիոնել Մեսին: Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մրցանակը Marca պարբերականը սահմանել է 2007/2008 մրցաշրջանում: Առաջին անգամ դրան արժանացել էր Ռաուլը: Այնուհետեւ լավագույնն է ճանաչվել միայն Մեսին: Այս տարի երկրորդ տեղում Ռոնալդուն է, երրորդ տեղում` Չավին: