News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընթերցեց իր հայտարարության տեքստը եւ չպատասխանելով որեւէ հարցի մտավ ներս:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«1) Հայաստանի ԱԳՆ-ն մեր ինքնիշխանության ու պետականության հիմնասյուներից մեկն է: Լինելով ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել ՀՀ-ի եւ հայ ժողովրդի շահերը: Ցանկացած փորձ՝ հեղինակազրկելու այս կառույցը եւ ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը: Հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը հետզհետե  տեղափոխվումէ  դիվանագիտություն:

Վստահ ենք, որ այս գիտակցումը կիսում են երկրի ու ժողովրդի ճակատագրով  մտահոգ մեր բոլոր քաղաքացիները եւ հայրենակիցները:

2) Մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջեւ, որը հերոսաբար դիմակայեց Արցախի եւ հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծած ագրեսիային եւ տապալեց ցեղասպան եռյակի դաշինքի պատմական հայրենիքում հայ ժողովրդի ոչնչացնելու նկրտումները: Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի: Ինչպես եւ մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել եւ շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը եւ անհնարինը՝ իմաստավորելու հայ ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը եւ այդ ձեւով վառ պահելու նրանց հիշատակը:

3) Այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում երեկ հարցազրույցում եւ ԵԱՀԿ նախարարական խորհրդում ունեցած ելույթում: Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք։ ունի անելու այդ հրատապ հարցերի լիարժեք եւ համապարփակ  լուծման ուղղությամբ:

Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքներն ավելի խոսում կլինեն, քան որեւէ մեկնաբանություն:

Պատմությունն ունի  օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից: Խնդրում եմ, հավատալ եւ վստահել հայ դիվանագիտությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ