News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այս օրինագիծն ուղղված է Պետական ոչ կառավարական կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության համար նոր չափանիշների որոշմանը։ Այս մասին դեկտեմբերի 4–ին Ազգային ժողովում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Պետական ոչ կառավարական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է պետական ոչ կառավարական կազմակերպությունների տնօրենների պաշտոնների թեկնածուների համար սահմանել երեքամյա մասնագիտական ստաժ։

Այսպես, նրա խոսքով, պետք է անցկացվեն համապատասխան ոլորտի գիտելիքների ստուգումներ, թեստավորման փուլեր եւ հարցազրույց։

«Նպատակը ընտրությունն ավելի թափանցիկ դարձնելն է, որպեսզի հնարավոր լինի այդ ոլորտից համապատասխան մասնագետների ընտրությունը»,– ասաց Տիգրանյանը։

Այսպիսով, ՊՈԱԿ գործադիր մարմնի պաշտոնին կարող է նշանակվել Հայաստանի գործունակ չափահաս քաղաքացին, որը կունենա բարձրագույն կրթություն եւ ոչ պակաս երեք տարվա համապատասխան մասնագիտական ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Ավելին՝ նրանք պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնին նշանակվում են մրցույթով։ Մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց։

Առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումների ժամանակ առաջարկություններ էին ստացվել կառավարությունից եւ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունից, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր տեսագրել թեստավորման եւ հարցազրույցի ամբողջ գործընթացը։ Գործադիր իշխանության եւ ԲՀԿ պատգամավորների առաջարկությունները հեղինակներն ընդունել են։ Ավելի վաղ առաջարկվում էր երկամյա ստաժի պահանջը, սակայն երկրորդ ընթերցմամբ քննարկումների համար շեմը բարձրացվել էր մինչեւ 3 տարի, ընդ որում՝ ընդգծելով համապատասխան ոլորտում փորձի առկայության անհրաժեշտությունը։

Որոշ քննարկումներից հետո հանձնաժողովն այս օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ