News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի: Վերականգնվել է ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը եւ ելքն անցակետով։

ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետ Գեղամ Վանունու խոսքով՝ մաքսակետում 24 ժամյա ռեժիմով պատշաճ մակարդակով իրականացվում են գործառույթները՝ սահմանը հատողներին մատուցելով որակյալ մաքսային  սպասարկում. «Աշխատանքային բնականոն ռեժիմի անցած մաքսակետում օր օրի ավելանում է բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը: Դեկտեմբերի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսակետով սահմանն արդեն հատել է շուրջ 1700 բեռնատար: Եթե դեկտեմբերի 1-ին այդ թիվը կազմել է 410, ապա դեկտեմբերի 3-ի ընթացքում սահմանը հատել է շուրջ 700 բեռնատար»: Գեղամ Վանունին վստահեցնում է, որ մաքսակետն ամբողջությամբ համալրված է անհրաժեշտ աշխատուժով եւ սարքավորումներով, որպեսզի սպասարկումը լինի հնարավորինս արագ ու հարմարավետ եւ սահմանը հատողները կարողանան կարճ ժամանակում իրականացնել մաքսային ձեւակերպումների ամբողջ գործընթացը:

Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 28-ին, ռազմական դրության պայմաններում,  Պետական եկամուտների կոմիտեն, անվտանգությունից ելնելով՝ հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար հորդորել էր Բագրատաշենի անցակետի փոխարեն ընտրել Բավրայի մաքսակետը:

Ի դեպ, դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաեւ Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Ամենաշատ