Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբին մջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում ներգրավել Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք նախկինի պես համոզված ենք, եւ այդ մասին հստակ հասկացրել ենք Մոսկվային, որ Մինսկի խումբը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում պետք է ներգրավվի այս հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Եվ բոլորը այս երկու օրերին արտահայտվել են այնտեղ ԵԱՀԿ դերի ուժեղացման աջակցությամբ»,– ասել է Մաասը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի երկօրյա տեսակոնֆերանսից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ–ն։