News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմքայլական, բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկած Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ պատգամավորի ընտրյալը մասնագիտությամբ լրագրող Լուսի Վանա Կարապետյանն է՝ Սիրիայից, ավարտել է Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Նա Մխիթար Հայրապետյանի նախարար եղած ժամանակ աշխատել է Սփյուռքի նախարարությունում, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ ծանոթացել են։

Լուսին այժմ աշխատում է «ֆեյքերի ՊՈԱԿ» անունը ստացած Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Լուսի Կարապետյանը լրատվամիջոցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է լուրը՝ ասելով, թե դա փորձեն ճշտել պատգամավորի գրասենյակից․ «Ես իմ անձնական կյանքի մասին չեմ ուզում ինֆորմացիա տալ»։

 

Տպել
Ամենաշատ