News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ արհեստական ինտելեկտը չի կարող դառնալ երկրի ղեկավար, հայտնել է նա Artificial Intelligence Journey միջազգային առցանց համաժողովի պլենար նիստի ժամանակ, հաղորդում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը;

Ռուսաստանի առաջնորդին այդ մասին հարցրել է «Աֆինա» վիրտուալ ասիստենտը: Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, որ արհեստական ինտելեկտը չունի մի շարք բարոյական որակներ, այդ թվում՝ կարեկցանք, խիղճ, ինչպես նաեւ սիրտ ու հոգի: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր այդ բաղադրիչները չափազանց կարեւոր են մարդկանց համար, որոնք ունեն որոշումների կայացնելու հատուկ լիազորություններ՝ ի շահ երկրի բարօրության:

Ընդ որում՝ Պուտինը չի թաքցրել, որ երբեմն նաեւ նախագահը պետք է ոչ այնքան ռացիոնալ որոշումներ կայացնել: Դա արվում է՝ ելնելով մշակույթից, պատմությունից, երկրի քաղաքացիների ձգտումներից եւ ակնկալիքներին:

Պուտինը համարում է, որ արհեստական ինտելեկտը կարող է լինել նախագահի օգնական: Երկրի ղեկավարն առաջարկել է ստեղծել բարոյական կոդեքս, որը վերահսկում է այդ ոլորտի աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ