News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս ժամանակավոր զինադադարի պայմաններում հանրային (պետական) կառավարումը գտնվում է կաթվածահար վիճակում: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Աղետից դեպի կայունություն` ժամանակավոր կառավարության օրակարգի պահանջով, 5 դեկտեմբերի, 2020 թվական, ժամը 15:00՝ «Ազատության» հրապարակ

Նիկոլ Փաշինյան ու Աննա Հակոբյան զույգի եւ մի քանի տասնյակ հայ բարձրաստիճան պաշտոնյաների հանցակցությամբ կրկին մեզ՝ հայերիս, հայրենազրկեցին:

Մենք կորցրել ենք արդի Հայկական պետականության շուրջ 25% տարածքը եւ գրեթե 5000 մարտիկ: Ունենք բազմաթիվ անհայտ կորածներ եւ գերիներ, հազարավոր հաշվանդամներ եւ թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում հայրենակիցների դիեր:

Թշնամին հրոսակախմբերով վխտում է մեր գյուղերի եւ քաղաքների մատույցներում, իր նախաձեռնությամբ եւ մեր թողտվությամբ գծում է նոր քաղաքական քարտեզ, իսկ լրտեսները եւ դավաճանները մեր պետական համակրգում դեռ շարունակում են իրենց կործանարար գործը:

Պատերազմը չի ավարտվել։ Մենք գտնվում ենք ժամանակավոր զինադադարի փուլում: Հայաստանը կանգնած է լայնածավալ պատերազմի առջեւ: Չի բացառվում, որ այն կկրի համաշխարhային բնույթ: Մեր տարածաշրջանում` Կովկասյան ճակատում, բախվում եւ համադրվում են տարբեր գերտերությունների շահեր:

Այս ժամանակավոր զինադադարի պայմաններում հանրային (պետական) կառավարումը գտնվում է կաթվածահար վիճակում: Քաղաքական պատասխանատուները չցանկանալով լուծել ճգնաժամը` հրաժարական չտալով, առաջացրել են բնական քաղաքական օրակարգ` իրենց հեռացումը պարտադրելու պահանջով:

Ափսոսում ենք, որ բացի 17 քաղաքական կուսակցություններից եւ նրանց միացած անհատներից, ներկայիս ճգնաժամը հաղթահարելուն ուղղված օրակարգ ներկայացնող այլ ձեւաչափով խմբեր, որոնք կփորձեն նույնպես իրական լուծումները առաջարկել՝ չկան։

17 քաղաքական կուսակցություններից եւ նրանց միացած անհատների կողմից առաջարկվող Վազգեն Մանուկյանի թեկնածությունը թերեւս լավագույնն է անցումային կառավարության համար, որը պետք է գործի մեկ տարի:

Հույս ունենանք, որ այս մեկ տարին իրապես կծառայի իր նպատակին: Անցյալին կտրվի համարժեք քաղաքական գնահատական եւ կստեղծվեն պայմաններ մրցունակ քաղաքական ինստիտուտների գործունեության համար, ինչն էլ մեզ կմոտեցնի ազատ, անկախ եւ միացյալ Հայոց պետականություն ունենալուն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ