News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան տածում է նեոօսմանյան երազանքներ, ինչն անընդունելի է, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիքոս Դենդիասը, «Միջերկրական երկխոսություններ» համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Իտալիայի «Միջագզային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի» կողմից Իտալիայի ԱԳՆ աջակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Քննարկման ժամանակ հաղորդավարուհին ասել է, որ Արեւելյան Միջերկրական ծովում վերջին տարիներին գազի պաշարները դարձել են լարվածության էսկալացիայի պատճառ, եւ հարցրել՝ արդյոք Հունաստանի համար առաջնահերթ է հարեւան երկրների հետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում, եւ Աթենքն ինչ մոտեցում ունի տարածաշրջանում էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման շուրջ:

Դենդիասը պատասխանել է, որ Հունաստանn ունի եզակի աշխարհագրական դիրք Եվրոպայի եւ Ասիայի ճանապարհների խաչմերուկում, եւ վերջին տարիներին դառնում է էներգետիկ հանգույց, սակայն ծովում գազային հանքավայրերի շուրջ աշխատանքն առաջնահերթ է:

«Ես կցանկանայի ասել, որ գազային պաշարների շահագործումը, որոնք հատկապես գտնվում են ծովի հատակում, կառավարության գլխավոր առաջնահերթությունը չէ: Մենք կանաչ տնտեսության կողմնակից ենք»,-ասել է Դենդիասը:

«Մենք պետք է շատ ուշադիր լինենք առ այն, թե ինչ կարող է տեղի ունենալ դրախտի հետ, որում մենք ապրում ենք: Մենք պետք է ճիշտ վարվենք Էգեյան, Միջերկրական եւ Հոնիական ծովի հետ: Մեզ դուր չէր գա, որ այդ դրախտը դառնար Մեքսիկական ծոցի պես»,-ասել է նախարարը:

Հարցին՝ մտահոգո՞ւմ են արդյոք Հունաստանին Թուրքիայի գործողությունները, Դենդիասը պատասխանել է, որ Աթենքը շատ մտահոգված է:

«Նա չի ընդունում միջազգային իրավունքն ու ծովային իրավունքի մասին միջազգային կոնվենցիան: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի տարածքային ջրերի 12-մղոնանոց գոտու: Այդ իրավունքն ունի նաեւ Հունաստանը: Թուրքիան հայտարարում է, որ կլինի casus belli, այսինքն՝ պատերազմի հայտարարում, եթե Հունաստանն իրացնի այդ իրավունքը»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ XXI դարում եվրոպական երկրին սպառնում են պատերազմով իր օրինական իրավունքն իրացնելու մտադրության համար:

«Թուրքիայի հետ իրավիճակը չափազանց բարդ է: Նա ցանկանում է ընդգրկվել Եվրամիության կազմի մեջ: Սակայն Թուրքիան ունի նեոօսմանյան երազանքներ: Դա անընդունելի է մեզ համար»,-ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ