News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը: Ռուսաստանից առաջին օդանավերը կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում արդեն դեկտեմբերին, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ԼՂՀ ադմինիստրացիայի աղբյուրը:

«Այժմ երկու կողմերը՝ մերը եւ ռուսականը, ջանքեր են գործադրում դա իրագործելու համար»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ օդանավակայանը կսպասարկի նաեւ ուղեւորատար չվերթներ, որոնք, ինչպես ակնկալվում է, կժամանեն ԼՂՀ ոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ Ռուսաստանի մարզերից:

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի հավաստիությունը: Աղբյուրի խոսքով՝ «հավանաբար, մինչեւ այս ամսվա վերջ ականատես կլինենք, թե ինչպես են առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ