News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լինելով իրավական պետության գաղափարական հետեւորդ` հորդորում եւ զգուշացնում ենք զերծ մնալ որեւէ կարգի ապօրինի հրամաններ արձակելուց եւ կատարելուց, քանզի շատ մոտ ապագայում նմանատիպ բոլոր ապօրինի գործողություններն արժանանալու են քրեաիրավական խիստ գնահատականի: Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Իրավապահ համակարգի հարգելի սպաներ,

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների կողմից տրվում եւ իրականացվում են ակնհայտ ապօրինի հրամաններ.

Երկրում հանվել է հավաքներ անցկացնելու արգելքը, որի պայմաններում իրավապահների կողմից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների կիրառումը, անհիմն եւ ապօրինի բերման ենթարկելը եւ վարչական ձերբակալությունները որեւէ արդարացում չունեն, եւ այդ արարքներն իրենց մեջ առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

Լինելով իրավական պետության գաղափարական հետեւորդ` հորդորում եւ զգուշացնում ենք զերծ մնալ որեւէ կարգի ապօրինի հրամաններ արձակելուց եւ կատարելուց, քանզի շատ մոտ ապագայում նմանատիպ բոլոր ապօրինի գործողություններն արժանանալու են քրեաիրավական խիստ գնահատականի:

ՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ.

Հորինված ստանդարտ արդարացումները, թե իբր «հրաման եք կատարել» որեւէ պայմաններում չեն ընդունվելու»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ