News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ն այժմ ունի միայն մեկ շուն: Ուրբաթ Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ դա տեղի է ունեցել, երբ սատկել է Վուլկանը՝ դորգի ցեղատեսակի շունը, որը հայտնվել էր Բուքինգեմյան պալատում թագավորական կորգիի եւ տաքսաների խաչասերման արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

The Sun թերթի տեղեկություններով՝ շունը սատկել է «պատկառելի տարիքի» հետեւանքով: Պարբերականը չի հայտնում շան տարիքը: Ինչպես գրում է Daily Mail-ը, Վուլկանը ավելի քան 13 տարեկան էր, ինչն այդ ցեղատեսակի շան համար նշանակալի տարիք է: Պարբերականի լրագրողները շան հասակի մասին եզրահանգման են եկել՝ հաշվի առնելով, որ Բուլկանը միապետի հետ լուսանկարներում հայտնվել է 2007 թվականից:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ շունը սատկել է մի քանի շաբաթ առաջ կարանտինի ժամանակ, որի ընթացքում Ելիզավետա II-ը գտնվում է իր ամուսնում՝ Էդինբուրգի դուքսի հետ Վինդզորի ամրոցում: Քաղաքից դուրս գտնվող նստավայրի տարածքում կենդանին կհուղարկավորվի:

Այժմ թագուհին ունի միայն մեկ շուն, որը Քենդի անունով դորգի է: Երկու տարի առաջ՝ 2018 թվականին, Մեծ Բրիտանիայի թագուհին մնացել էր առանց շների իր սիրելի կորգի ցեղատեսակի: Վերջին թագավորական կորգին՝ քաղցկեղով հիվանդ 15-ամյա Ուիլոուն, քնեցվել էր Վինդզորի ամրոցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ