News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է անում Երեւանին եւ Բաքվին վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո հաստատուն խաղաղություն գրանցելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչ Ստեդան Դյուժարիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայուն կարգավորման համար,-նշել է Դյուժարիկը:-Նա նաեւ կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին եւ ժողովուրդներին բռնել երկխոսության ուղին, որը տանում է դեպի տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»:

Անտոնիու Գուտերիշը նաեւ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին ապահովել անխոչընդոտ հումանիտար հասանելիությունը կարիքավոր շրջաններում:

«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ՄԱԿ-ը պատրաստ է բավարարել հակամարտությունից տուժած բոլոր շրջաններում կարիքները եւ համապատասխան հարցման դեպքում մեծացնել օգնության ծավալները Հայաստանին եւ Ադրբեջանին»,-նշել է Դյուժարիկը: «Նա կոչ է անում իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ նրանց անխոչընդոտ մուտքն ապահովելու համար»,-հավելել է գլխավոր քարտուղաի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ