News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանին չի խանգարում ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամությունը, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության որոշ հարցերի շուրջ հայացքների տարբերությունը. երկրների միջեւ սկզբունքային տարաձայնություններ չկան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:

«Մենք չունենք Թուրքիայի հետ ինչ-որ սկզբունքային տարաձայնություններ: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն օրինակ են, թե ինչպես են երկու անկախ երկրներն աշխատում իրենց քաղաքականությունն իրականացնելու շուրջ: Նրանք ոչ մեկի առաջ ծնկի չեն գալիս, նրանք չեն առաջադրում վերջնագրեր, նրանք չեն տրվում արտաքին ազդեցության: Այնպես, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամությունը մեզ համար խոչընդոտ չէ»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ աշխարհում երկրների միջեւ անխուսափելիորեն ծագում են տարաձայնություններ, սակայն, եթե նրանք բաց են համագործակցության համար, կարող են հասնել շահերի բալանսի: «Դա տեղի է ունենում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում, որոնք հիմնված են բարիդրացիության սկզբունքի, փոխադարձ շահերի վրա: Ներկայում մեր նախագահներին հաջողվել է մշակել համագործակցության մոդել, որը կհարթեր բոլոր այդ հակասությունները, կհաղթահարեր դրանք»,-ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ Մոսկվան եւ Անկարան հաջողությամբ համագործակցում են տարբեր ուղղություններով եւ ունեն հեռանկարային ծրագրեր երկկողմանի համագործակցության հետագա զարգացման համար: Լավրովը նշել է, որ անգամ չնայած երկու պետությունների միջեւ մոտեցումների տարբերություններին՝ հաջողվում է միավորել ջանքերը եւ նպաստել կրակի դադարեցմանը հակամարտությունների տարբեր գոտիներում: «Ինչ վերաբերում է Լիբիային, այո, այնտեղ Թուրքիայի հետ մենք տարբեր մոտեցումներ ունենք: Թուրքիան գերադասում է շեշտադրել իր հարաբերությունները Տրիպոլիում վարչակազմի հետ: Սակայն նայեք պատկերին բոլոր կողմերից: Կարծում եմ, որ Թուրքիայի, մեր [Ռուսաստանի] եւ մյուս կողմերի մասնակցությունը նպաստում է համագործակցությանը հանուն հրադադարի, ինչպես եւ մյուս տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում»,-պարզաբանել է նա:

Ռուսաստանը եւս համաձայն չէր Թուրքիայի դիրքորոշման հետ, որը նա ուներ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկզբնական փուլում. Անկարան հայտարարում էր ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու հնարավորության մասին: Սակայն այդ իրավիճակն ավարտվել է ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնագրով՝ շնորհիվ ընդհանուր ջանքերի: «Այդպիսի բոլոր դեպքերում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան գտնում են շփման կետեր, ուղիներ սիներգիա գրանցելու, ջանքերը համադրելու համար: Ահա դա էլ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

«Թվում է՝ լավ օրինակներից մեկը Սիրիան է, որտեղ Ռուսաստանը Թուրքիայի եւ Իրանի հետ համատեղ մշակել է Աստանայի ձեւաչափը, որն ամենահեռանկարային մեխանիզմն էր Սիրիայում հակամարտությունը կարգավորելու համար: Հենց Աստանայի ձեւաչափն է ապացուցել ՄԱԿ-ի լիարժեք անգործության ֆոնին իր կայացած բնույթը: Եւ մենք ողջունում ենք Թուրքիայի մասնակցությունն այդ ձեւաչափում»,-եզրակացրել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ