News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

«ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ:

ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչեւ դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր եւ լուսանկարներ տրամադրելու համար»,- հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ