News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիա նահանգը սերտիֆիկացրել է նախագահական ընտրությունների արդյունքները. ձայների հաշվարկի արդյունքում Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի օգտին քվեարկել է նահանգի 55 ընտրիչ` պաշտոնապես ապահովելով անհրաժեշտ ձայների մեծամասնությունը` ընտրություններում նրա հաղթանակի համար, փոխանցում է Associated Press-ը:

Բայդենի հաղթանակին կողմ է քվեարկել ընդհանուր 279 ընտրիչ, հայտնում է Associated Press-ը: Ընդ որում, հաղթանակը հաստատելու համար պահանջվում էր ընդամենը 270 ընտրիչի ձայն:

Սովորաբար այս քայլերը պարզապես ձեւական բնույթ են կրում: Սակայն ԱՄՆ նախագահական ընտրությունների գործընթացի թաքնված գործընթացներն այս տարի փորձության ենթարկվեցին` Դոնալդ Թրամփի կողմից իր մրցակցի հաղթանակը ճանաչել հրաժարվելու պատճառով:

Ընտրիչներն իրենց նահանգներում կհավաքվեն դեկտեմբերի 14-ին` իրենց նահանգներում համաժողովրդական քվեարկության հաղթողի օգտին պաշտոնապես քվեարկելու համար:

Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները պետք է ստացվեն եւ, որպես կանոն, հաստատվեն Կոնգրեսի կողմից հունվարի 6-ին:

Ներկայացուցիչների պալատը եւ ԱՄՆ Սենատը եւս առանձին քվեարկություններ կանցկացնեն` ցանկացած վեճի լուծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ