News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները ականազերծել են էլեկտրահաղորդման գծերի հենասյուների շուրջ տեղանքը Շուշիի եւ Լիսոգորսկի լեռնանցքի միջեւ ընկած ավտոճանապարհի երկայնքով:

Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ընթացքում վնասազերծված հողերի ընդհանուր տարածքը գրեթե 50 հա է կազմում:

«Ռուս խաղաղապահներն իրականացրել են Շուշի-Լիսոգորսկի ավտոճանապարհի երկայնքով էլեկտրահաղորդման հենասյուների հարակից տեղանքի ինժեներական հետախուզություն եւ ականազերծումը: Մաքրվել է 4.8 հա տարածք եւ 2.5 կմ ճանապարհ, հայտնաբերվել եւ ոչնչացման համար դուրս է բերվել 35 պայթունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները «մաքրել են ընդհանուր գրեթե 50 հա տեղանք, 17 կմ ճանապարհ, հայտնաբերել եւ վնասազերծել են շուրջ 1150 պայթունավտանգ առարկա»: Այս առարկաները, ինչպես նաեւ թողնված կամ չպայթած զինամթերքը, տեղափոխվում է հատուկ սարքավորված պոլիգոն եւ ոչնչացվում է: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել