News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի իշխանությունները որոշում են կայացրել դիմակային ռեժիմի եւ սոցիալական հեռավորության խախտողների համար տուգանքների չափը բարձրացնել 2 հազարից 5 հազար հոնկոնգյան դոլար (258 դոլարից մինչեւ 645 դոլար): Ինչպես շաբաթ օրը հայտնել էր «Դունֆան ժիբաո» պարբերականը, նորամուծությունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 11-ից:

Տուգանքները մի քանի անգամ ավելացնելու առաջարկով շաբաթվա սկզբին հանդես էր եկել հոնկոնգյան վարչակազմի ղեկավար Քերի Լամը: Նա հույս էր հայտնել, որ դա կօգնի կանխարգելիչ էֆեկտի հասնել կորոնավիրուսի տարածումը կանխելու գործում:

Չինաստանի այս հատուկ վարչական շրջանը վարակի նոր, արդեն չորրորդ ալիքին է բախվում: Ուրբաթ այստեղ հայտնաբերվել էր վարակի 112 նոր դեպք, որից միայն 12-ն էր ներկրված:

Չորեքշաբթի օրվանից իշխանությունները խստացրել են սահմանափակող միջոցները: Խիտ բնակեցված մեգապոլիսում թեմատիկ պարկեր, կարաոկե ակումբներ, խաղասրահներ, թանգարաններ, լողավազաններ, դպրոցներ կան: Քաղաքացիական ծառայողները հեռավար ռեժիմի են անցել: Ռեստորաններն իրենց աշխատանքային ժամերը կրճատել են երկու ժամով (մինչեւ 22:00-ը) եւ թույլատրել են մեկ սեղանի շուրջ ոչ ավելի, քան երկու այցելու նստեցնել` չորսի փոխարեն` ընդհանուր տեղերի 50 տոկոս զբաղվածությամբ:

Համավարակի սկզբից Հոնկոնգում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6702-ի, 112 հիվանդ մահացել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ