News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը Ջորջիա նահանգում հայց է ներկայացրել՝ պահանջելով նախագահական ընտրությունների ադյունքներն անվավեր ճանաչել, հայտնում է Reuters-ը: 

ԱՄՆ նախագահի շտաբի հայտարարության համաձայն՝ նոր հայցում ներկայացված են նահանգի բնակիչների վկայությունները քվեարկության ժամանակ կեղծումների մասին:

Ընդ որում՝ նշվում է, որ Ջորջիայի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսփերգերը, որը, ինչպես եւ Դոնալդ Թրամփը, հանրապետական է, ինչպես նաեւ նահանգի այլ պաշտոնական ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են այն մասին, որ իրենք չեն գտել նախագահական ընտրություններում տարածված կեղծումների դեպքերի վկայություններ:

Ավելի վաղ Նեւադա եւ Վիսքոնսին նահանգներում դատարանները մերժել էին Դոնալդ Թրամփի շտաբի համանման հայցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ