News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսական ձեռնարկությունները սկսել են ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքի հիման վրա գործող հեռահար ռադոլոկացիոն վերահսկման նորագույն համալիրի մշակումը, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը պաշտպանաարդյունաբերական համալիրում:

«Հեռահար ռադիոլոկացիոն վերահսկման անօդաչու ուղղաթիռի մշակումն ընթանում է նոյեմբեր ամսից, այն հետեւելու է հակառակորդի փոքր եւ ցածր արագության անօդաչու թռչող սարքերին ցածր եւ ծայրահեղ ցածր բարձրություններում եւ ապահովելու է բանակային հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի ուղղումը դրանց վրա»,- պատմել է աղբյուրի զրուցակիցը:

Աղբյուրը նշել է, որ համալիրի վրա աշխատանքները «նախաձեռնվել են վերջին լոկալ հակամարտությունների փորձի վերլուծության հիման վրա, որը ցույց է տալիս հարվածային անօդաչու թռչող սարքերի աճող դերը»: Մշակումը, ըստ զրուցակցի, իրականացվում է առկա հիմքերի հիման վրա, ուստի համալիրը կստեղծվի շատ կարճ ժամկետներում:

Ներկայումս ռուսական բանակը հագեցած է հետախուզական անօդաչու թռչող սարքերով («Օռլան-10», «Լեյեր» եւ այլն): Մասամբ, որպես հարվածային են դիրքավորվում «Կրոնշտադտ»-«Օրիոն» խմբի մշակումները (առաջին սերիական պայմանագիրը ստորագրվել է 2020 թվականին) եւ «Լուչ»-«Կորսար» նախագծային բյուրոն (դեռ պայմանագիր չի կնքվել): Բացի այդ, Զինված ուժերն ունեն «Կուբ» եւ «Լանցետ» փոքր դրոն կամիկաձեները:

Ինչ վերաբերում է ծանր հարվածային անօդաչու թռչող սարքերին, ապա, չնայած երկար ժամանակ տարվող աշխատանքներին այս ուղղությամբ, սերիական նմուշները դեռ պատրաստ չեն: Այս դասի առավել հայտնի հայրենական նախագծերն են «Օխոտնիկ»-ը եւ «Ալտիուս»-ը:

Այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ընթացքում ակտիվորեն տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր էին օգտագործվում, այդ թվում` հետախուզական ապարատներ, հարվածային ապարատներ, ինչպես նաեւ կամիկաձե դրոններ: Փորձագետներն ու ԶԼՄ-ները ռազմական գործողությունների սպեցիֆիկան Լեռնային Ղարաբաղում նկարագրել են «դրոնների պատերազմ» տերմինով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ