News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան հանդես եկավ ուղերձով՝ արձագանքելու համար ՀՀ երկրորդ նախագահի՝  5-րդ ալիքին տված հարցազրույցին։

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր մտավ վաղ առավոտյան՝ տպավորություն թողնելով, թե հազիվ է դիմացել մինչեւ լույսը բացվի եւ ամբողջ գիշեր պատրաստվել է ուղերձին կամ ինչպես հենց ուղերձի տակ օգտատերերն էին նշում, հերթական ստերը մատուցելուն, հաղորդում է «Yerevan Today»-ը:

Նիկոլ Փաշինյանի ուղերձի տակ նրան սատարողները, որոնք հիմնականում ֆեյքերն են, գրում էին․ «Իմ սիրելի վարչապետ, մենք քեզ հետ ենք» կամ՝ «հայ ազգը քեզ հետ ա»։ Իսկ 10 հազարից ավելի քոմենթները գրեթե ամբողջությամբ հեռանալու կոչեր են, 18+ հայհոյանքներ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։

Հետաքրքրական է այն, որ ֆեյսբուքյան էջում նրա ուղերձի մեկնաբանություններում հիմնականում ակտիվ էին ադրբեջանական ֆեյքերը, այսինքն՝ ադրբեջանական ֆեյքերն էին, այսպես ասած, ոգեւորում Փաշինյանին, «սիրո եւ հարգանքի» խոսքեր ուղղում նրան։ Ներկայացնում ենք մեկնբանություններից արված սքրինշոթեր։

Օրինակ՝ Arlet Azd էջը ադրբեջանական ֆեյք է, որը Փաշինյանի ֆեյսբուքյան էջի թոփ-երկրպագուների թվում է, մի քանի մեկնաբանություն է թողել՝ գրելով․ «Փաշինյան, սիրում ենք եւ հարգում ենք քեզ։ Խնդրում ենք հրաժարական մի տուր, ո՛չ հիմա։ Մենք ավտանգության կարիք ունեք, ոչ թե անկայունության։ Հայաստանը Փաշինյան է ապրելու, 2019-ին 15 000 մարդ արտասահմանում ետ դարձավ»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ