News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեկ վերադարձա Արցախից , որտեղ օրեր շարունակ եղա տարբեր գյուղերում (ինչքան, որ մնացել է), քաղաքներում, բայց գյուղում հանդիպեցի գյուղաբնակների հետ, ո՛չ թե գյուղապետի, քաղաքում քաղաքաբնակների հետ, ո՛չ թե քաղաքապետի, որեւէ պետական պաշտոնյայի չհանդիպեցի, ոչ մի քննարկում չունեցա իրենց հետ, ոչ լավ ասեցի, ոչ վատ, միայն ներկայիս խնդիրների թելը կծկեցի ու եկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հա Տեղ գյուղում էլ եղա ու տեսա, թե ինչպես է համատարած անասնապահությունը վերանում գյուղից (ժամերի հարց է):

Էս կծիկը առած ման եմ գալու ու հերթով լուծում փնտրեմ ու գտնեմ: Խճճված վիճակ է: Հիմա էլ գնում եմ մեկ այլ ուղղությամբ, քանի որ կծիկը կիսատ է:

Հեռվից շատ բան չի երեւում, մենակ ձայնն է բարձր հնչում, ուստի առաջարկում եմ բոլոր խաղացողներին նախ գնան մի հատ տեսնեն ինչ կա ու ինչ է մնացել ու էնտեղից թե կարողացան ինտերվյու տան նույն տեքստերով»:

Տպել