News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նորմալ պետության ղեկավարի ուղերձները սովորաբար նվիրվում են պետության եւ հասարակության համար որոշիչ խնդիրների ու դրանց վերաբերյալ կայացրած քաղաքական որոշումների։ Նիկոլի բոլոր ուղերձները նման են դասը չսովորած, ծույլիկ, անհույս եւ «կլյաուզնիկ» աշակերտի՝ կաշին փրկող հերթական կեղծ արդարացումների։

Նոյեմբերի 9-ից հետո, անձամբ ես թքած ունեմ, թե ի՞նչ է ասում Նիկոն ու իր կողմնակիցները։

Ժողովրդական ասացվածքն ասում է «Էշը, որ էշ է` երկրորդ անգամ նույն ցեխը չի մտնում»։ Միայն պատերազմի ողջ ընթացքում ասված խաբեություններն ու կործանարար հողատվությունը, բոլոր տիպի տեղեկատվական կեղծիքները բավարար են, որ որեւէ նորմալ մարդը Նիկոլին չհավատա։ Նիկոլի խոսքի արժեքը ՝ զրո է։

Այսօր ակնհայտ է, որ պետությունն ու քաղաքական իշխանությունը սնանկ է ու անտեր»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ