News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը միացել է Սյունիքի համայնքների տարածած հայտարարությանը, որով նրանք պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը: Հայտարարությանը միացել են նաեւ Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, Տաթեւ համայնքի ավագանու անդամներ՝ Սեդրակ Հակոբյանը, Սևակ Գառնիկյանը, Գրիգոր Կարապետյանը, Գեսիկ Մաթևոսյանը, Գևորգ Բախշյանը, Մարտին Գերասիմյանը, Գուժ Մինասյանը:

Նշենք, որ հայտարարությանը միացել են Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերն ու ավագանու անդամները:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր ևս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են, Սյունիքի փրկության համար վճռորոշ այս փուլում, երբ պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն, համայնքներն են շարունակում մնալ անվտանգությունը երաշխավորող հիմնական դերակատարները։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին և իրականացվում է պատվով։ Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասները։ Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է։ Մենք հասկանում ենք, որ վաղը կարող է շատ ուշ լինել, ուստի այս փուլում կարող և նվիրյալ ուժեր են պետք, որոնք պետք է գործեն հանուն Սյունիքի փրկության, երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»։

Պահանջին միանում է նաև

Տեղ համայնքի ղեկավար՝ Ներսես Շադունցը

Տպել