News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.16
EUR
628.06
RUB
6.89
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հիմա ձեւավորվելու է ժամանակավոր կառավարություն. Որո՞նք պետք է լինեն այդ կառավարության խնդիրները. Հիմա փորձեմ մի քանիսը թվարկել, որոնք ոչ թե հերթով են լուծվելու, այլ զուգահեռ, բոլորը միասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Առաջինը եռակողմ համաձայնագիրն է, մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը աշխատում է դե ֆակտո, եւ չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի  եւ Թուրքիայի հետ, դա կնշանակի նաեւ խռովություն նաեւ ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Եվ հիմա «շնորհիվ» Նիկոլի ոչ մի լծակ չունենք, նույնիսկ Սոթքը չենք կարողանում պահել: Բայց այդ պայմանագիրը կազմված է բավականին փնթի, շատ բացթողումներով: Այնտեղ տասնյակ էջեր պետք է լինեին, թե դա ոնց է մեկնաբանվելու, եւ նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնի հօգուտ Հայաստանի:

Երկրորդը կարեւոր հարցը անվտանգությունն է. մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, մեր մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ: Անվտանգության հարցի մեջ մտնում են նաեւ մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս տարածաշրջանում դու Ռուսաստանի հետ չես կապված, ուրեմն մնում է Թուրքիան: Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի ընդհանուր շահ: Բոլոր այն մարդիկ, որոնք հիմա ասում են՝ գնանք թուրքերի հետ խոսենք, Ռուսաստանի հետ չխոսենք, նրանք ուզած, թե չուզած, կամա թե ակամա, ծառայում են թշնամու շահերին:

Բայց բացի Ռուսաստանից մենք ունենք էլի դաշնակիցներ, պետք է վերականգնենք մեր դաշնակցային հարաբերություններն ու վստահությունը: Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվել, աշխարհը չի ներելու Թուրքիային  իր լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք:

Եվ նորից պետք է վերականգնենք Մինսկի խմբի ձեւաչափը, նորից պետք է մտնենք բանակցային պրոցեսի մեջ: Դա շատ կարեւոր է»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Երրորդ կարեւոր հարցը, ըստ նրա, մեր անհայտ կորածներն են, գերիները, վիրավորները, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու հարցը, այն փախստականների հարցը, որոնք մեր մեղքով հայտնվեցին Հայաստանում որպես փախստական:

«Պետք է ստեղծել պայմաններ Արցախում, որպեսզի այդ մասի բնակիչները կարողանան վերադառնալ: Դա պետք է լինի կառավարության ամենօրյա աշխատանքը»,-ընդգծեց Վազգեն Մանուկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Փաշինյանը վախենում է նոր վարչապետի ընտրությունից իր հրաժարականի դեպքում
«Հակառակ դեպքում նրանք արդեն կօգտվեին առկա իրավական կարգավորումից եւ երկիրը կտանեին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ճանապարհով...
«Թովմասյան» հիմնադրամի հիմնադիրը կուսակցություն է ստեղծում վարչապետի իր թեկնածուի հետ ընտրություններին մասնակցելու համար
Նա պարզաբանեց, որ ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին, քանի որ միշտ հնարավորություն է ունեցել ...
Այսօր իշխող ուժն իր վարկանիշով առաջին տեղում է, իսկ ընդդիմությունը չունի անգամ երկնիշ թվով վարկանիշ. Ալեն Սիմոնյան
Մտցնել հարցի լուծումը այս փոքր դահլիճ եւ մի քանի տասնյակով որոշել, անընդունելի է…
Իշխանություններն ամեն կերպ փորձում են լղոզել հիմնական քաղաքական օրակարգը. «Բարգավաճ Հայաստան»
Իշխող ուժն այլեւս խորհրդարանում չունի ձայների անհրաժեշտ 2/3-ը...
«Իրավունք» . «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում
Մարզպետը հավատացնում է գյուղապետերին, որ իրենք են ներկա եւ եկող իշխանությունները...
«Հրապարակ»․ Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական չտա, պարտավոր է 5 տարի աշխատել այդ պաշտոնում․ ԲԴԽ անդամ
Խորհուրդը տասն անդամից է բաղկացած, եւ երկու անդամը, ենթադրենք, ուզենան նման խնդիր առաջացնել, ի վիճակի չեն լինի...
Ամենաշատ