News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հայաստանում Նիկոլ Փաշինյանին ոչ միայն իրավապահ ուժերը, այլեւ  պետական համակարգը, պետական կառույցները չեն ենթարկվում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, «Հայրենիքի փրկության շարժումը» համազգային հանրահավաքից, այնուհետեւ դրան հաջորդած երթից հետո ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ոստիկաններն իրականացնում են իրենց աշխատանքը, ապահովում են մեր բոլորիս անվտանգությունը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի»,-ասաց նա:

Վանեցյանի խոսքով` ընդդիմությունը պատասխան տվեց ամենաշատ կրկնվող հարցին, որ եթե գնա Նիկոլ Փաշինյանը, ով գա, եւ այսօր ներկայացրեց վարչապետի իրենց թեկնածուին:

«Ուստի եթե Նիկոլ Փաշինյանը  եթե ունի մի փոքր պարտքի զգացում դեպի հայրենիքը, մի փոքր պետության եւ պետականության զգացում, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը, չկառչի իր պաշտոնից եւ թույլ տա` կարող մարդիկ այս ծանր իրավիճակում իրենց վրա վերցնեն այս ծանր պատասխանատվությունը եւ լուծել այն»,-ասաց նա:

Վանեցյանը նշեց, որ անցումային կառավարության ձեւավորումից մեկ տարի անց բոլոր քաղաքական ուժերը պետք է հավասար պայմաններով մասնակցեն ընտրությունների:

«Գործող վարչապետը չպետք է մասնակցի ընտրություններին, կամ սատարի որեւէ քաղաքական ուժի, այլ իր նպատակը պետք է լինի ազատ, արդար ընտրությունների կազմակերպումը»,- հավելեց նա:

Վանեցյանը, հարցին, թե տեղյակ է Փաշինյանի այսօրվա արդարացումների մասին, ասաց, որ այլեւս չի կարողանում նայել նրա լայվերը, օրվա վերջում ծանոթանում է բովանդակությանը:

«Նիոլի թիմակիցները գրում էին` չշշկռեք, հեսա պրծավ սաղիդ վիզը կտրելու ենք, մենք ենք բանակը ղեկավարում, մենք էլ ասում ենք` տարրական ռազմական գիտելիքներ չունեցող անձը եթե քիթը մտցնելու է բանակի մեջ, մենք ունենալու ենք անդառնալի հետեւանքներ: Հայաստանի երրորդ հանրապետության մեջ ամենաողբերգական, ամոթալի էջն է: Ունենք 5000 զոհ, 10 հազարից ավելի վիրավորներ, փախստականներ, անօթեւան մնացած մարդիկ, կորցրած տարածքներ ու ասում է, որ ես չէի կարող հենց այնպես կանգնեցնել պատերազմը, որովհետեւ ինձ կմեղադրեին դավաճանության մեջ: Այսինքն` պետք էր 5000 զոհ տալ, որ նոր կանգնեցնեիր պատերազմը: Ես ինձ հիմա շատ վատ եմ զգում,որ հիմա դուրս ենք եկել փողոց եւ պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, այլ դրա փոխարեն կարող էինք լկծվել գործի եւ որեւէ լավ բան անել մեր հայրենիքի համար»,-ասաց Վանեցյանը:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի իշխանությունների համար ինքնանպատակ չէ. «Իմ քայլը»
Հուշագրի ստորագրումը պետք է դրա վկայությունը դառնա...
Էդմոն Մարուքյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում
«Վարչապետի հետ եղել է հանդիպում, որտեղ առաջարկվել է, որ ստորագրենք հուշագիր, ըստ որի՝ իր հրաժարականից հետո մենք այլ թեկնածու չենք առաջադրի»...
«Ժողովուրդ». Օրենք են ուզում ընդունել, որը միտված է կոնկրետ ինձ, որ քաղաքականու­թյամբ չզբաղվեմ․Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրենների` քաղաքականությամբ զբաղվելն արգելելու իշխանության մտադրության մասին...
«Փաստ». «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը
Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե հայկական կողմից ոչ ամբողջական ցուցակ պետք է ներկայացվեր...
«Փաստ». «Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը
Այս իրավիճակը նման է նրան, որ Փաշինյանն ասում էր՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ժողովրդի մի մասը ուզում է մնամ...
«Ժողովուրդ». Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը
Այսինքն՝ արտահերթ ռեժիմով հետպատերազմական իրավիճակում իսկապես կարեւորագույն նախագծերից մեկը ընդունվեց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ