News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Փաշինյանի հեռանալու պատրաստակամությանը ոչ ոք չի նայելու, ինքը ժողովրդական ճնշման տակ պետք է հեռանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք վարչապետի թեկնածու են առաջադրել Վազգեն Մանուկյանին, որոշում են կայացրել, որ մեկ տարի արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենալու, գործելու է ժամանակավոր անցումային կառավարությունը:

Դիտարկմանը, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ կարեւոր են Ռուսաստանից եկող ազդակները, Իշխան Սաղաթելյանը նկատեց. «ՀՀ ներքաղաքական կյանքին վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի Հայաստանի ներսում: Դա միանշանակ է, չի քննարկվում: Այդ որոշումները մենք ենք կայացրել: Այն հակաքարոզչությունը, որ Մոսկվայում թեկնածու  է որոշվել, անընդունելի է եւ չի կարող այդպես լինել»:

Հարցին, թե արդյոք արդեն քննարկվել է, թե ով է լինելու Վազգեն Մանուկյանի անցումային կառավարությունում, նա պատասխանեց, որ նման քննարկում չի եղել. «թեմնածուները պետք է լինեն հմուտ կառավարիչներ, նորմալ անցյալով մարդիկ՝ հասարակության կողմից ընդունված: Որեւէ պայմանավորվածություն չկա, ես ոնց կարող եմ հիմա որեւէ անձի անուն ասել»:

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցերը եւս իրենք դեռ չեն քննարկել. «Այսին մենք ունենք շատ առաջնահերթ խնդիրներ՝ փրկել մեր երկիրը: Մեզ սպասվում է սոցիալ-տնտեսական կոլապս, հումանիտար աղետ: Հիմա գլխավոր խնդիրն է հեռացնել Նիկոլին եւ լուծել այդ խնդիրները: Մեն տարի հետո ընտրություններին, թե ով ում հետ կմասնակցի, ինչ քաղաքական դաշինքներ կլինեն, անիմաստ է  հիմա այդ մասին խոսելը»:

Տպել