News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Հայրենիքի փրկության շարժումը» վաղուց դուրս է եկել 17 կուսակցությունների ձեւաչափից՝ վերածվելով Հայաստանի պետականության պահպանման պայքարի։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, «Հայրենիքի փրկության շարժման» համազգային հանրահավաքից, այնուհետեւ դրան հաջորդած երթից հետո նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

«17 կուսակցությունների ձեւաչափից դուրս եկավ այս պայքարը։ Սա այլեւս հայրենիքի փրկության շարժում է, եւ առանցքում կա մեկ խնդիր՝ Հայաստանի պետականության փրկություն։ Դուք տեսաք, թե այսօր հանրահավաքին եւ երթն ինչ բազմամարդ էր։ Հարթակից հնչեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայքների անունները։ Սա խոսում է այն մասին, որ մեր հանրային ընդվզման ալիքը վաղուց դուրս է եկել Երեւանից։

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ժամացույցը վաղուց էր միացած, որովհետեւ նա ոչ քաղաքական, ոչ բարոյական լեգիտիմություն չունի։ Իշխանությունը վաղուց հոգեվարքի մեջ է, այդ հոգեվարքի կնիքը հաստատվեց նոյեմբերի 10-ի ստորագրությամբ։ Այս իշխանությունն այլեւս ռեսուրս չունի, Հայաստանում իշխանության կորուստ ենք արձանագրում, բայց ցավոք իշխանության կորուստի հետ մեկտեղ մեծագույն սպառնալիք կա Հայաստանի սուվերենությանը։ Եվ ուրեմն՝ ամեն մեկիս խնդիրն է կանգնել այս հանրային ընդվզման կողքին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի գոյության յուրաքանչյուր օրը սպառնալիք է մեր պետականությանը։ Այսօր մեր պետականությունը անտերության է մատնված, Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչախումբը Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հավաքի իր բարոյականության վերջին փշուրները, շուրջը հավաքած իր խմբակցությանը, հեռանա իշխանությունից՝ հանուն Հայաստանի փրկության», - ասաց Լիլիթ Գալստյանը։

Լիլիթ Գալստյանի կարծիքով՝ Իմ քայլը խմբակցության պատգամավորները տեղյակ չեն եղել նոյեմբերի 10-ին ստորագրված հայատարարությունից, սակայն դա նրանց պատասխանտվությունից չի ազատում։ Նրանք կամ պետք է դուրս գան կամ խմբակցությունից կամ խորհրդարանից։

«Որքան էլ հաստանան ոստիկանան շարասյուները, որքան էլ թաքնվի կառավարության շենքի կամ առանձնատան ճաղավանդակի ետեւում, միեւնույնն է, Նիկոլ Փաշինյանի ժամանակն անցել է, դավաճանի ժամանակն անցնել է։ Նա պետք է իրավական պատասխանատվություն կրի եւ, անշուշտ, նա միշտ տանելու է դավաճանի կնիքն իր խղճին եւ իր ճակատին։ Խորհրդարանի այդ լուռ մեծամասնությունը վստահ եմ, որ տեղյակ էլ չի եղել նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությանը, բայց անտեղյակ լինելը չի նշանակում, որ իրենք պատասխանատվություն չեն կրում, թեկուզ լռությունը ինքնին դավաճանություն է։ Նրանք ունեն քաղաքական քավարանով անցնելու համար մի հումանիտար միջանցք՝ կամ դուրս գալ խմբակցությունից, կամ սեփական մեղավորությունը փաստել եւ դուրս գալ խորհրդարանից։ Ես փոքր հույսեր եմ փարատում, որ մեծամասնության մեջ կան պատգամավորներ, որոնց՝ խմբակցությունից դուրս գալը բեկումնային նշանակություն կունենա։ Լավ կլինի՝ Նիկոլ Փաշինյանը չհամբերի մինչեւ երեքշաբթի, որովհետեւ այլ ճանապարհ չկա», - ավելացրեց Գալստյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Նոր նախարարի ամուսնու ՓԲԸ-ն 240 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ, որից 43%-ը ԱՆ-ի հետ
Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերու­թյունը վերջին տարիներին...
«Հրապարակ». Մարտուն Գրիգորյանն և Նազելի Բաղդասարյանը հրաժարվել են մարզպետի պաշտոնից. Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել
Այն ժամանակ մա­մուլը գրեց, որ պատճառը նրա հոր անվան հետ կապված կոռուպցիոն պատմություններն են, որը ստիպել է փոխնախարարին դիմում գրել...
«Ժողովուրդ». Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի. խորհրդարանի լուծարման համար խոչընդոտներ կան
Քաղաքական բանակցություններն իրենց արդյունքը չտվեցին, քանի որ ընդդիմադիրներ կուսակցություններն ասում են...
«Ժողովուրդ». «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին
Գյումրեցին ու մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, ինձ հակառակն են ասում...
«Ժողովուրդ». Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անկախ Հայկյանցի՝ դատավոր դառնալ կամ չդառնալու...
«Հրապարակ». Ովքեր են կողմ եղել քննիչ հանձնաժողով ստեղծելուն եւ ինչու է դեմ եղել ՀՀԿ-ն
Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ