News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նախաքննական մարմնին հայտնի է իմ գտնվելու տեղը, հեռախոսահամարը, ես մշտապես հասանելի եմ ու պատրաստ պատասխանել իրենց հուզող բոլոր հարցերին: Ավելին, ինձ առաջարկվել է վաղեմության հիմքով կարճել քրեական գործը, ինչից հրաժարվել եմ՝ պնդելով, որ գործի քննությունը հասնի ավարտին: Այս մասին հայտարարել է Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը՝ արձագանքելով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշմանը:

Նա հայտարարություն է տարածել, որում աասվում է.

«Օրերս ինձ հայտնի դարձավ, որ Ոստիկանության հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության քննիչները հետախուզում են հայտարարել իմ նկատմամբ, և սա՝ այն դեպքում, երբ վերջին 10 տարին մշտապես հաճախակի բացակայել եմ երկրից և երբևէ երկիր մուտք ու ելքի հետ կապված խնդիր չեմ ունեցել:

Հստակ կարող եմ արձանագրել, որ սա քաղաքական հետապնդում է իմ քաղաքական հայացքների ու իմ պայքարի վեկտորների՝ իշխանությունների համար ոչ ցանկալի կողմով ուղղվելու համար:

Իշխանությունների՝ իմ անձի շուրջ «հետաքրքրությունն» առաջացել է այն ժամանակ, երբ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պայքար սկսեցի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար:

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում իմ՝ Հայաստանում գտնված ժամանակ ամեն անգամ պարտադիր ներկայացել եմ նախաքննական մարմնին, բացատրություն չեմ տվել, հիմնավորումներ չեմ լսել:

Շուրջ 1.5 տարվա ընթացքում նախաքննական 3 մարմին է փոխվել իմ գործով՝ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և ՀԿԳ վարչություն: Օրերս փոխվել է նաև հերթական քննիչը: Ինչևէ:

Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ նախաքննական մարմնին հայտնի է իմ գտնվելու տեղը, հեռախոսահամարը, ես մշտապես հասանելի եմ ու պատրաստ պատասխանել իրենց հուզող բոլոր հարցերին: Ավելին, ինձ առաջարկվել է վաղեմության հիմքով կարճել քրեական գործը, ինչից հրաժարվել եմ՝ պնդելով, որ գործի քննությունը հասնի ավարտին:

ՀՀ դեռևս գործող իշխանություններին ուզում եմ տեղեկացնել, որ այս քաղաքական հետապնդումներն անօգուտ են. պայքարել եմ և հետայսու ևս պայքարելու եմ իմ համոզմունքների ու սկզբունքների համար:

Հարգանքով՝ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Նոր նախարարի ամուսնու ՓԲԸ-ն 240 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ, որից 43%-ը ԱՆ-ի հետ
Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերու­թյունը վերջին տարիներին...
«Հրապարակ». Մարտուն Գրիգորյանն և Նազելի Բաղդասարյանը հրաժարվել են մարզպետի պաշտոնից. Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել
Այն ժամանակ մա­մուլը գրեց, որ պատճառը նրա հոր անվան հետ կապված կոռուպցիոն պատմություններն են, որը ստիպել է փոխնախարարին դիմում գրել...
«Ժողովուրդ». Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի. խորհրդարանի լուծարման համար խոչընդոտներ կան
Քաղաքական բանակցություններն իրենց արդյունքը չտվեցին, քանի որ ընդդիմադիրներ կուսակցություններն ասում են...
«Ժողովուրդ». «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին
Գյումրեցին ու մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, ինձ հակառակն են ասում...
«Ժողովուրդ». Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անկախ Հայկյանցի՝ դատավոր դառնալ կամ չդառնալու...
«Հրապարակ». Ովքեր են կողմ եղել քննիչ հանձնաժողով ստեղծելուն եւ ինչու է դեմ եղել ՀՀԿ-ն
Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում...