News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.16
EUR
628.06
RUB
6.89
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի բան ասեմ, կտրվեք քաղաքականությունից:

Էսօր կառավարությունում սկսվելա Դմիտրի Ատբաշյանի թաղման հանձնաժողովի կազմակերպման գործընթացը:

Դմիտրի Ատբաշյանը վաստակաշատ ավիատոր էր, և իր ուղնուծուծով հայրենասեր մարդ:

Նրա արածներն անգնահատելի են հայկական ավիացիայի կայացման գործում:

Նա իրապես արժանի էր կառավարական թաղման, և բարձրագույն պատիվների:

Խնդիրն ուղղակի նրանումա, որ էդ վաստակաշատ մարդուն ԱՐԴԵՆ ԹԱՂԵԼ ԵՆ ԷՍՕՐ:

Իսկ երեկ, նրա հոգեհանգստին, ոչ կառավարությունից մեկին հանդիպեցի, ոչ Քաղաքացիական Ավիացիայի կոմիտեյից:

Չեմ բացառում, որ երեկոյան 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում միայն չեն եղել: Եկել են, ասենք` մինչև 6-ը կամ 7-ից հետո:

Բայց թաղումից հետո թաղման հանձնաժողով ստեղծելը մի տեսակ սյուռի ժանրիցա:

Հետաքրքիրա, ի՞նչ պիտի անի էդ թաղման հանձնաժողովը թաղումից հետո, ու ինչքան գումար կհատկացվի նրա «գործունեությանը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ