News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի առավոտյան պղնձի գինը նվազում է ԱՄՆ եւ Չինաստանի հարաբերությունների նոր սրման մտավախությունների ֆոնին, որն աշխարհում արդյունաբերական մետաղի ամենախոշոր սպառողն է, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:

Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,46 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով մինչեւ 3,5107 դոլարի:

Ուրբաթ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել էր 1,12 տոկոսով՝ մինչեւ 7760,5 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքը՝ 0,79 տոկոսով, մինչեւ 2044 դոլար, ցինկի՝ 0,04 տոկոսով, մինչեւ 2757 դոլար:

Երկուշաբթի շուկայի վրա ճնշում են գործադրում Չինաստանի դեմ ԱՄՆ հնարավոր նոր պատժամիջոցների վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկությունները: Այս անգամ պատժամիջոցները կարող են տարածվել շուրջ 14 չինացի պաշտոնյաների վրա: Թրեյդերները երկու ամենախոշոր տնտեսությունների հարաբերությունների նոր սրման մտավախություն ունեն:

Դրանից բացի, ներդրողները ուշադրություն են դարձրել Չինաստանում պղնձի ներմուծման տվյալների վրա: Չինաստանի մաքսատան տվյալները վկայակոչելով՝ «Ռեյթեր» գործակալությունը նշել է, որ Չինաստան պղնձի մատակարարումները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ընկել են 9,2 տոկոսով եւ կազմել 561,3 հազար տոննա: Այս ցուցանիշը դարձել է 6 ամսում նվազագույնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ