News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը responsAbility Investments AG ակտիվների կառավարման առաջատար կազմակերպության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգում տեղակայված  չորս հիմնադրամներից ընդհանուր 20 մլն դոլար գումարի չափով վարկ է ներգրավել: Ներգրավված միջոցները կուղղվեն վարկային ներդրումների ավելացմանը եւ հատկապես փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը։

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի խոսքերով, սա Արդշինբանկի եւ responsAbility Investments AG ընկերության միջեւ առաջին գործարքն է: «Ներգրաված նոր միջոցները կընդլայնեն Հայաստանի տնտեսության տարբեր հատվածների, հատկապես ՓՄՁ-ների ֆինանսավորման մեր հնարավորությունները։ Մենք հուսով ենք, որ մեր ընկերությունների համագործակցությունը արդյունավետ եւ երկարաժամկետ կլինի: responsAbility Investments AG-ի վարկն, անշուշտ, Արդշինբանկի կայունության եւս մեկ երաշխիք է: Այն թույլ կտա զգալիորեն ավելացնել մեր ներդրումային հնարավորությունները Հայաստանի տնտեսության մեջ», - նշել է Արտակ Անանյանը։

responsAbility Investments AG-ն աշխարհի առաջատար ֆինանսական ընկերություններից է, որը  կառավարում է ավելի քան 3 մլրդ դոլարի ակտիվներ: Ընկերությունը ֆինանսական գործունեություն է ծավալում 300 բարձր արդյունավետությամբ ընկերությունների հետ աշխարհի ավելի քան 76 երկրներից: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ցյուրիխում (Շվեյցարիա)։

«Արդշինբանկ» ՓԲԸ - ն Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է: Բանկը բազմիցս ճանաչվել է լավագույնը առաջատար միջազգային պարբերականների կողմից: Այսպես, 2020 թվականին Global Financial ամսագիրը Արդշինբանկն անվանել է Տարվա լավագույն, ինչպես նաեւ Տարվա ամենահուսալի բանկը Հայաստանում: Արդշինբանկը 2020 թվականի Լավագույն բանկ է ճանաչվել նաեւ բրիտանական ինստիտուցիոնալ ներդրողների «Euromoney» հեղինակավոր ամսագրի կողմից, իսկ Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը 2020 թվականին Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել է որպես «Տարվա գործարք» Եվրոպայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ