News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի եւ արաբական պետությունների միջեւ «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնումը եւ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփի միակ արտաքին քաղաքական նախաձեռնություններն են, որոնք մտադիր է պահպանել Ջոզեֆ Բայդենը, որը, ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կանխատեսումներով, հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով դեմոկրատի թիմում աղբյուրներին:

«Սա, հավանաբար, Թրամփի միակ արտաքին քաղաքական նախաձեռնությունն է, որի վերաբերյալ Բայդենը դրական հունում է նշել»,- Axios-ի փոխանցմամբ՝ ասել է Բայդենի խորհրդականներից մեկը:

Պորտալի տեղեկություններով՝ արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ Բայդենի վարչակազմի հարաբերությունների կարգավորմանը: Հաղորդագրության մեջ նշված է, որ կարգավորման շուրջ լրացուցիչ համաձայնագրերի կնքումը, հավանաբար, կօգտագործվի, որ հրեական պետության իշխանությանը դրդի հետեւել Պաղեստինի հետ հարաբերությունների հարցում «երկու ժողովուրդների համար երկու պետություն» սկզբունքին: Ընդ որում, պորտալի աղբյուրների տեղեկություններով, այս պահին հասունացել են անհրաժեշտ պայմանները Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակասությունների լիածավալ կարգավորման համար, խոսքն առաջին հերթին այդպիսի հեռանկարի պահպանման մասին է:

Դրանից բացի, Axios-ի իսրայելական աղբյուրները պնդում են, որ դեմոկրատական վարչակազմի օրոք, հավանաբար, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում կցանկանա Սաուդյան Արաբիան: Նրանց տեղեկացմամբ՝ Էր Ռիադը կարող է այդ կերպ փորձել բարելավել հարաբերությունները Բայդենի թիմի հետ եւ խուսափել թագավորությունում մարդու իրավունքների հարցում պոտենցիալ հակամարտություններից:

Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմը փաստաթղթեր է ստորագրել Բահրեյնի եւ ԱՄԷ-ի հետ կապերի կարգավորման վերաբերյալ, ինչը Նեթանյահուն հենց այդ ժամանակ անվանել էր «պատմության մեջ շրջադարձային պահ», որն «արդյունքում կօգնի մեկընդմիշտ դադարեցնել արաբա-իսրայելական հակամարտությունը»: ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ Իսրայելի եռակողմ գործարքը անվանել են «Աբրահամյան համաձայնագրեր»՝ նվիրված աստվածաշնչյան հերոսին, որը համարվում է հուդիզմի, քրիստոնեության եւ իսլամի բոլոր հետեւորդների հոգեւոր նախահայրը: Պաղեստինն այս համաձայնագրերին կտրականապես դեմ է հանդես եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ