News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոլդովան երկրի նախագահին ընտրելուց հետո փաստացի սկսել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այս մասին հայտարարել է գործող նախագահ Իգոր Դոդոնը վարչապետ Իոն Կիկուի եւ խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչանիի հետ հանդիպման արդյունքներով:

«Նոյեմբերի 15-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից անմիջապես հետո երկիրը փաստացի սկսել է հաջորդ քարոզարշավը: Այդ կապակցությամբ մենք երկրի բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում մաքսիմալ պատասխանատվություն ցուցաբերել եւ չմոռանալ երկրի սոցիալ-տնտեսական կայունության պահպանման կարեւորության մասին»,-գրել է Դոդոնը Ֆեյսբուքի իր էջում:

Մոլդովայում պարտադիր չէ, որպեսզի կառավարությունը հրաժարական տա նոր նախագահի ընտրվելուց հետո: Այդ պատճառով ընտրված նախագահ Մայա Սանդուն՝ ելույթ ունենալով Քիշնեւում իր աջակիցների առջեւ, Կիկուին կոչ է արել հրաժարական տալ: Ավելի վաղ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը (ՄՀՍԿ), որն աջակցում է Դոդոնին, առաջարկել է քննարկել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը:

ՄՀՍԿ-ն խորհրդարանում 101 մանդատներից այժմ ունի 37 մանդատ: Եվրոպամետ Գործողության եւ համերաշխության կուսակցությունը, որը ղեկավարում է Սանդուն, ունի 15 մանդատ: Մոլդովայի Դեմոկրատական կուսակցությունը ունի 11 մանդատ, «Արժանապատվություն եւ ճշմարտություն» հարթակը»՝ 11 մանդատ, «Շոր» կուսակցությունը՝ 9 եւ «Պրո Մոլդովա» կուսակցությունը՝ 3: Եվրոպամետ ընդդիմադիր կուսակցությունները քննարկում են Կիկուի կառավարության հրաժարականի հնարավորությունը, սակայն նրանք դրա համար անհրաժեշտ ձայներ չունեն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ