News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կրեմլը հույս ունի, որ Թուրքիայում ռուս լրագրողների ձերբակալության հետ կապված միջադեպը կկարգավորվի, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչները առաջիկայում ազատ կարձակվեն: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մեր դիվանագետները կապի մեջ են թուրքական կողմի հետ: Հուսոով ենք, որ երկխոսության միջոցով կհաջողվի միջադեպը հարթել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: «Մենք հույս ունենք, որ առաջիկայում, արդեն մոտ ժամանակում մեր լրագրողներն ազատ կարձակվեն»,- շեշտել է Պեսկովը:

«Մենք հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկենք ձերբակալված ռուս լրագրողներին օգնություն ցուցաբերելու համար»,- հավաստիացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Նա չի պատասխանել հարցին՝ արդյոք Մոսկվան այս միջադեպը գնահատո՞ւմ է որպես Թուրքիայի կողմից ոչ բարեկամական քայլ: «Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս ձերբակալության հանգամանքները, դրա պատճառները»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ