News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չինաստանում ԱՄՆ-ին սպառնացել են հակամիջոցներով, եթե ԱՄՆ-ն շարունակի միջամտել Հոնկոնգի գործերին: Այսպես է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը մեկնաբանել այն հաղորդագրությունները, որ ԱՄՆ-ն, իբր, պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ՉԺՀ ավելի քան 10 պաշտոնյաների նկատմամբ՝ Հոնկոնգի Օրենսդիր խորհրդի ընդդիմադիր 4 պատգամավորի հեռացնելու Չինաստանի իշխանությունների որոշման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես բազմիցս նշել ենք, Չինաստանը վճռականորեն դեմ է եւ դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները ՉԺՀ պաշտոնյաների դեմ Հոնկոնգի պատրվակով»,-ասել է Հուա Չունինը:  

Դիվանագետը նշել է, որ Հոնկոնգը «Չինաստանի անբաժանելի մասն է, Հոնկոնգի գործերը Չինաստանի ներքին գործերն են եւ արտաքինից միջամտություն չեն հանդուրժի»:

Երկուշաբթի Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել չինացի ավելի քան 10 պաշտոնյայի դեմ: Ըստ աղբյուրների՝ պատժամիջոցների տակ կարող է հայտնվել մինչեւ 14 մարդ, որոնց թվում՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամները: Աղբյուրները պնդում են, որ պատժամիջոցները կարող են սահմանվել արդեն դեկտեմբերի 7-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ