News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդն ապրում են մեր նորագույն շրջանի պատմության ծանրագույն ժամանակները. պատերազմը տանուլ է տրված, Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիոն ամոթալի համաձայնագիրը: Այս մասին իր հոդվածում գրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին երեսուն տարիների մեր պայքարի եւ հպարտության աղբյուրը՝ Ղարաբաղի մեծ մասը, կորսվել է: Կորսվում են նաեւ պատմական մեծարժեք Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը: Հայաստանի սահմանների հարցը դարձյալ ասպարեզում է եւ կարող է վտանգավոր լուծումներ ստանալ: Հայաստանի քաղաքացիների մեծ մասը հուսաբեկ է, երկիրը կանգնած է ներքին ցնցումներին դեմ հանդիման:

Թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ այս օրերին ես նամակներ եմ ստանում, ուր ինձ հարցնում են, թե որո՞նք են իմ առաջարկած ելքը եւ իրավիճակից դուրս գալու ուղիները: Եվ թեպետ ես շաբաթական պարբերականությամբ քաղաքական հոդվածներ եմ տպագրում, Ֆեյսբուքում ինձ մտահոգող խնդիրներին անդրադառնում, իմ տեսակետները հիմնականում հանրայնորեն հայտնի են, սակայն կարծես այդ ամենը բավարար չէ: Այդ նամակներն ինձ մղեցին ամբողջացնել ստեղծված բարդագույն իրավիճակից դուրս գալու իմ դիտարկումները եւ ներկայացնել Հայաստանի վերափոխման՝ իմ ծրագրային դրույթները:

Արհավիրքը կարող է արագորեն աճել, եթե մենք իրավիճակի հաղթահարման եւ Հայաստանի վերափոխման խնդիրների լուծման շուրջ շրջահայացություն չցուցաբերենք եւ շարունակենք անտեսել այն բարդ իրավիճակը, ուր հրել են մեզ: Սակայն նույնիսկ անդունդում հայտնված մարդը մտածում է այնտեղից դուրս գալու, վերքերը բուժելու եւ ջարդված հայացքը վերափոխելու մասին:

Մենք հին ժողովուրդ ենք՝ հին ժողովուրդներին հատուկ հարատեւելու կամքով: Ես լիահույս եմ, որ այդ կամքը մեզ չի լքի նաեւ այսօր եւ կպարտադրի հաղթահարել պարտությունների բեռը:

Ես առաջարկում եմ օրհասական այս վիճակից դուրս գալու եւ Հայաստանի վերափոխման իմ ծրագրային դրույթները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԻՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Ներքին քաղաքականություն եւ պետական կառավարում

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, հեռանա իշխանությունից եւ քաղաքականությունից:

Նախկինների վարկաբեկված եւ կոռումպացված դեմքերը չպետք է իշխանության  հավակնեն:

Իշխանության մաս այլեւս երբեք չպետք է կազմեն ՀՀ նախկին եւ ներկա նախագահներից եւ  վարչապետներից եւ ոչ մեկը:

Հայաստանից կողոպտվածը դրամ առ դրամ պետք է վերադարձնել պետական բյուջե՝ օրենքի տառին համապատասխան, միաժամանակ պետք է դադարեցնել քաղաքական հետապնդման ենթատեքստով բոլոր գործողությունները նախկին պաշտոնյաների նկատմամբ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պետք է պաշտոնանկ արվի:

2021թ. փետրվարի սկզբին պետք է ամբողջությամբ ընդունվեն ՀՀ Ընտրական օրենսգիրքն ու Կուսակցություններրի մասին օրենքը: Ընտրական օրենսգրքից պետք է հանել վարկանիշային քվեարկությունը, ընտրագրավի չափը սահմանել 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից ոչ ավել, համամասնականի եւ մեծամասնակաանի հարաբերակցությունը սահմանել 75/25 տոկոս հօգուտ համամասնականի, անցումային շեմը պետք է իջեցնել 3 տոկոսի: Նախընտրական դաշինքների ստեղծումը պետք է բացառել օրենքով:

2021թ. դեկտեմբերի 1-ին պետք է կայանան խորհրդարանի արտահերթ ընտրություններ:

Նոր խորհրդարանը պետք է նախաձեռնի եւ մեկ տարվա ընթացքում ընդունի ՀՀ  նոր Սահմանադրություն՝ հանուն հասարակական համերաշխության՝ քվեարկության դնելով թե՛ նախագահական, թե՛ խորհդարանական կառավարման տարբերակները:

Սահմանադրությամբ պետք է դատաիրավական համակարգի վերափոխման սկիզբը դնել:

Հայաստանի անվտանգության մարմինները պետք է համագործակցեն տարբեր պետությունների հետ, սակայն երբեք չեն կարող դառնալ այդ պետությունների պատանդը: Անվտանգության մարմինները ներքաղաքական գործընթացների մաս չպետք է կազմեն:

Սահմանամերձ շրջանների ռազմավարական նշանակության ամրակայման խնդիրներով զբաղվող հատուկ գործառույթներով մարմին պետք է ստեղծել:

Հայաստանում մինչեւ 2021թ. մարտի ամիսը 25 տոկոսով պետք է կրճատել պետական գերատեսչությունների, 70 տոկոսով՝ ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը, 50 տոկոսով՝ պետբյուջեի հաշվին գործողումները,  80 տոկոսով՝ պետական պարգեւավճարները: Պետական բյուջեի ծախսերի յուրաքանչյուր դրամը պետք է խոստորեն վերահսկվի:

Պետական ոլորտի բոլոր մակարդակի աշխատակիցների աշխատավարձը ողջամտության սահմաններում պետք է բարձրացնել:

Կոռուպցիան եւ կաշառակերությունը պետք է արմատախիլ արվի պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ առանց ներքին ցնցումներ առաջացնելու:

Հայեցի եւ արդիական կրթության խնդիրը պետք է դառնա կրթական համակարգի հիմքը: Պետությունը բարձրագույն կրթությունը պետք է դադարի դիտել որպես բիզնես ոլորտ:

Հայոց լեզուն պետական լեզվին հարիր բոլոր իրավունքները եւ անառարկելի գերակա դիրքը պետք է ունենա: Հայոց լեզվի ուսուցումը պետք է պարտադիր դառնա նաեւ բուհերում: Հայաստանում Սահմանադրությամբ պետք է արգելվի երկրորդ պետական լեզվի գոյությունը:

Բոլոր օտար լեզուները միմյանց հանդեպ պետք է ունենան նույն կարգավիճակը՝ առանց որեւէ մեկի գերակա դիրքի:

Բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի եւ հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը պետք է մինչեւ հաջորդ տարեվերջ բարձրացնել 30 տոկոսով:

Արտաքին քաղաքականության  ոլորտում

Հայաստանը Ռուսաստանի հետ ո՛չ թե պատային, ո՛չ թե կացնային, ո՛չ թե արբայնակային-վասալային  հարաբերություններ պետք է կառուցի, այլ հայ-ռուսական երկկողմ, միջպետական արժանապատիվ, փոխշահավետ, իրավահավասար հարաբերություններ: Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի ինքնիշխանությունից մազ անգամ չպետք է պակասի:

Հայաստանը չպետք է ո՛չ ռուսական ֆորպոստ դառնա, ո՛չ էլ հակառուսական ուժերի պլացդարմ:

Մինչեւ 2021թ. տարվա մարտ ամիսը Հայաստանի խորհրդարանը պետք է չեղարկի 1921թ. Մոկվայի ռուս-թուրքական պայմանագիրը:

Հայաստանը պետք է սկսի ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց: 

Հայաստանը Եվրամիության հետ նոր հարաբերություններ պետք է կառուցի՝ եվրաինտեգրման հնարավորինս մոտ հեռանկարով:

ՆԱՏՕ-ի հետ բանակցություններ պետք է նախաձեռնել:

Հայաստանը պետք է զենք-զինամթերք գնի ոչ միայն Ռուսաստանից, այլեւ այլ երկրներից: ՌԴ-ից գնվող զինամթերթի չափաբաժինները պետք է պակասեցնել:

Հայաստանը պետք է չեղարկի նոյեմբերի 9-ի հակահայկական կապիտուլյացիոն պակտը եւ քննարկումներ սկսի նոր համաձայնագրի շուրջ:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցելիս ոչ թե միայն ամերիկյան ֆինանսական աջակցություններին ապավինել, այլ հետամուտ լինել հայ-ամերիկյան քաղաքական, ռազմական, տնտեսական նոր պայմանագրերի ստորագրմանը եւ կենսագործմանը:

Համահայկական կառույցներին պետք է կոնկրետ խնդիրներ առաջադրվեն: Սփյուռքը պետք է դառնա հայկական գործոնի, հայկական դիվանագիտության, Հայաստանի պետության հենարանը:

Հայաստանը պետք է պատրաստ լինի աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին: Միաժամանակ, Հայաստանը չպետք է աշխարհաքաղաքական հակասությունների խառնարան նետվի:

Այս ամենից հետո Ղարաբաղն ամբողջությամբ պետք է ազատագրել եւ վերամիավորել Հայաստանի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ