News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Zham.am-ը գրում է. «Այն բանից հետո, երբ Հայաստանի ընդդիմությունը միավորվեց եւ ի դեմս Վազգեն Մանուկյանի առաջադրեց վարչապետի միասնական թեկնածու, մեր երկրում գործող գործակալական ցանցն ակտիվացավ:

Հիմնական թեզը, որն այս ցանցը ցանկանում է ներկայացնել հասարակությանը, այն է, որ ի դեմս Վազգեն Մանուկյանի, «կոռումպացված նախկինները ցանկանում են վերադառնալ իշխանության»: Այս ամբողջ իրավիճակը եւ այս թեզը պետք է վերլուծվեն առանձին-առանձին:

Եթե հետադարձ հայացք գցեք ինչպես մեր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի պատմությանը, կտեսնենք, որ «կոռուպցիայի» թեման եւ «թալանը ժողովրդին վերադարձնելու» թեման միշտ եղել է ոչ միայն ընդդիմության եւ իշխանության դիմակայության թեման, այլեւ գործիք է եղել օտար ուժերի ձեռքում՝ այս կամ այն երկրում իրավիճակի ապակայունացման համար:

Այսպիսով, 1917-ին գերմանական հետախուզության աջակցությամբ բոլշեւիկները իշխանության եկան «բանվորներին ազատագրելու», «գործարանները բանվորների ձեռքը փոխանցելու», «թալանչի դասակարգից ժողովրդին ազատագրելու» կարգախոսների ներքո, բայց հեղափոխությունից հետո բանվորները ոչ միայն չսկսեցին ավելի լավ ապրել, այլ երկիրի հարստությունը ղեկավարող բուրժուազիայի փոխարեն հենց իրենք սկսեցին տնօրինել: Բայց ամենակարեւորը՝ բոլշեւիկները եկան «Превратим войну империалистическую в войну гражданскую» կարգախոսի ներքո: Դա թույլ տվեց գերմանական բանակին դադարեցնել զուգահեռ մարտերն ու պատերամը միանգամից երկու ճակատում, եւ պատերազմում կրած պարտությունը երկրի համար ավելի քիչ կործանարար էր, քան եթե այն լիներ այն դեպքում, եթե Ռուսաստանը մասնակցեր պատերազմին մինչեւ հաղթական ավարտը: Այսպիսով, բոլշեւիկները դարձան «հակակոռուպցիոն պայքար» կարգախոսի ներքո իշխանության եկած «Տրոյական ձի», որն իրականացրեց արտաքին ուժերի նախագիծը:

Ի դեպ, նույն Հիտլերը նույնպես օգտագործում էր «թալանչիների» թեման: Այս բռնապետն այդպես է անվանել հրեաներին: Մենք բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց...

Նույն տրամաբանության շրջանակներում հայ բոլշեւիկները 1920-ին` Թուրքիայի դեմ կռվելու փոխարեն, կռվում էին «թալանչի դաշնակցականների դեմ»:

Մենք պետք է անկեղծ լինենք մի քանի հարցի շուրջ. Հայաստանում իրոք կոռուպցիա կար, բայց այն հիմա էլ առկա է մեզանում. միլիոնավոր դոլլարների պարգեւատրումներ, զենքի գնում «Պատրոն Դավիթի» օֆշորից, ադամանդների վերավաճառք, ծխախոտի մաքսանենգություն, «ռեկետ»՝ Աննա Հակոբյանի տարբեր բարեգործական հիմնադրամներ դրամական փոխանցումների քողի տակ: Այս ամենն այսօրվա Հայաստանի մասին է:

Սակայն «կոռուպցիայի դեմ պայքարողները» դա չեն նկատում, միեւնույն ժամանակ նրանք ուզում են համոզել ժողովրդին, որ Ղարաբաղում հայկական երկրորդ պետականությունը սպանած Նիկոլ Փաշինյանիի հրաժարականն այլ նպատակներ ունի, այլ ոչ թե երկրի ազգային ամոթից ազատագրման եւ նոր պատերազմի սպառնալիքի վերացման:

Ի հավելումն, նշենք, որ նույն Ուկրաինայում հեղափոխություններն անցկացվում էին նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսի ներքո, բայց այսօր նույնիսկ այն մարդիկ, ովքեր կանգնած էին «Մայդանի ակունքներում», ասում են, որ երկրում կոռուպցիան աճել է, իսկ Ուկրաինայի տարածքը` փոքրացել...

Կոռուպցիա կա ամբողջ աշխարհում, բայց ուժեղ պետությունը ձախողված պետությունից տարբերվում է նրանով, որ կոռուպցիայի այս կամ այն տոկոսը չի ազդում կայացած պետության մարտունակության, քաղաքացիների բարեկեցության եւ պետության` իր շահերը պաշտպանելու ունակության վրա:

Պարզապես հիշեք այն պատմությունը, որ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ կառավարությունը 500 միլիոն դոլար է հատկացրել Ազատ սիրիացի գրոհայիններին պատրաստելու համար: Այս ծրագրի շրջանակներում մի քանի հազար գրոհայիններ պետք է պատրաստվեին Բաշար ալ-Ասադի դեմ պատերամելու համար, բայց արդյունքում ընդհամենը 5 գրոհային էր պատրաստվել կես միլիարդ դոլարով

Կոռուպցիայի դեմ պայքարելու համար բավական չէ Facebook-ում ստատուսներ գրել, հանրահավաքներ անցկացնել եւ հարցազրույցներ տալ լրատվամիջոցներում: Պետք է լավ մտածված եւ հստակ մշակված քաղաքականություն: Սակային իշխանաթոխությունից 2.5 տարի անց «հակակոռուպցիոն իշխանությունը», այն ուժը, որը «եկավ օլիգարխիայի դեմ պայքարի լոզունգներով», թաղվեց կոռուպցիայի մեջ եւ վերածվեց օլիգարխների:

Նրանք, ովքեր այսօր խոսում են մեր երկրի անցյալում տեղի ունեցած կոռուպցիայի մասին, բայց չեն նկատում Նիկոլ Փաշինյանի օրոք եղած կոռուպցիան, անում են դա, քանի որ «իրենք համապատասխան պատվերներ չեն ստացել» իրենց տերերից:

Իրականում, այս մարդկանց առաքելությունը ոչ թե մեզ կոռուպցիայից պաշտպանելն է, այլ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը: Այս խնդիրը պարզ է. Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի դուրս մղումը ինքնաբերաբար նշանակում է Թուրքիայի հզորացում: Այլ կերպ ասած, նրանք, ովքեր այսօր կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ պայքարում են տարածաշրջանում ռուսական ազդեցության դեմ, օգնում են Հայաստանը վերածել թուրքական վիլլայեթի: Այլ կերպ ասած, նրանք ցանկանում են, որ Հայաստանը միանա Թուրքիային:

Այդ պատճառով իշխանափոխությունն անհրաժեշտ է ոչ միայն Ղարաբաղում պատերազմից հետո, արցախյան պետականության փլուզոմից հետո մեր կորուստները նվազագույնի հասցնելու համար, այլեւ կանխելու Հայաստանի վերափոխումը թուրքական նահանգի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ