News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Աղետի գոտում բնակարանային ապահովման հարցով պետական ծրագրի շրջանակում հատկացվել է 5,3 միլիարդ դրամ, ինչը 6,3 անգամ շատ է, քան 2008 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

«Ընդհանուր առմամբ ծրագրով շահառուներ են ճանաչվել 5406 ընտանիքներ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերից, եւ 2018 թվականին լուծվել է 4838 ընտանիքների բնակարանային խնդիրը: «2018 թվականին հատկացել է 460 մլն դրամ Լոռու մարզում բնակվող 51 ընտանիքների բնակարանների շինարարական աշխատանքների համար: 2019 թվականի սկզբին հատկացվել է 560 մլն դրամ: Դրա շնորհիվ աշխատանքներ են սկսվել 61 ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով, բացի այդ, 31 ընտանիք հնարավորություն է ստացել ավարտին հասցնել բնակարանների շինարարությունը: 2019 թվականին պահուստային ֆոնդից հատկացվել է 1 մլրդ 291 մլն դրամ 227 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար: Ընդհանուր առմամբ 2019 թվականին հատկացվել է 1,85 մլրդ դրամ (ինչը 4 անգամ շատ է, քան 2008-ին) 288 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար: Այս տարի կառավարությունը հատկացրել է 3 մլրդ դրամ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերից 229 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար»,-նշեց նա:

Արզումանյանն ընդգծեց, որ շինարարական աշխատանքներին ներգրավվել են շահառուները, ինչպես նաեւ մասնագետներ, որոնք ապրում են մերձակա բնակավայրերում:

«2020 թվականին ծրագրի շրջանակում աշխատանքի մի մասը, որը վերաբերում է միջոցների տրամադրմանը, ավարտին է մոտենում: Ղարաբաղում պատերազմը եւ կորոնավիրուսը ֆինանսական կրճատումների չեն հանգեցրել: 2018-ին սկսված հետազոտությունների արդյունքում գրանցվել են ավելի քան 7000 ժամանակավոր տնակներ, աշխատանքներ են տարվում տնակներում ապրող քաղաքացիների տվյալների հավաքման հարցով: Այդ տեղեկատվության հիման վրա հնարավոր կլինի հասնականլ, թե այդ տնակներում բնակվող որ քաղաքացիների բնակարանային խնդիրները պետք է լուծվեն առաջին հերթին»,-եզրափակեց նա:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցը, որի զոհ դարձավ ավելի քան 25 հազար մարդ:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ